ԱՊՀ անդամ-պետությունների Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 66-րդ նիստն անցկացվելու է Ծաղկաձորում


ԱՊՀ անդամ-պետությունների Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 66-րդ նիստն անցկացվելու է Ծաղկաձորում

  • 05-10-2011 21:16:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերի 7-ին Ծաղկաձորում տեղի կունենա ԱՊՀ անդամ-պետությունների Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի /ՍԶՀԽ/ հերթական` 66-րդ նիստը: Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ պետությունների խորհրդի 1992թ. հուլիսի 6-ի որոշմամբ: ՍԶՀԽ-ն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի եւ կառավարությունների ղեկավարների խորհրդի կոլեգիալ մարմին է եւ զբաղվում է Համագործակցության երկրների արտաքին սահմանների ու տնտեսական գոտիների պաշտպանության, համակարգման հարցերով: ՍԶՀԽ անդամ են հանդիսանում ԱՊՀ անդամ-պետությունների սահմանապահ զորքերի հրամանատարները կամ ղեկավարները: Ըստ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Մամուլի կենտրոնի հաղորդագրության, Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 66-րդ նիստին մասնակցելու են ԱՊՀ անդամ 10 պետությունների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի, Թուրքմենիայի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի սահմանապահ գերատեսչությունների ղեկավարները: Խորհրդի նիստում քննարկվելու են համագործակցության, սահմաններում ճգնաժամային իրավիճակների կարգավորման, ապօրինի միգրացիայի, թմրաբիզնեսի, մաքսանենգության դեմ պայքարի հարցեր, կամփոփվեն 2011 թ.-ին անցկացված համատեղ միջոցառումների նախնական արդյունքները, կկազմվեն 2012թ.-ի աշխատանքների ծրագրերը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն