Արմեն Եգանյանն աշխատանքային այցով գտնվում էր Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում


Արմեն Եգանյանն աշխատանքային այցով գտնվում էր Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում

  • 13-10-2011 13:40:47   | Կանադա  |  Քաղաքական
Հոկտեմբերի 6-9-ը Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն աշխատանքային այցով գտնվում էր Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում, որի մայրաքաղաք Վիկտորիայում հոկտեմբերի 6-ին Խորհրդարանի հերթական նիստը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի շնորհավորանքով: Նույն օրը դեսպանը մի շարք հանդիպումներ ունեցավ նահանգային պաշտոնյաների հետ, այդ թվում Խորհրդարանի խոսնակի, Ընդերքի եւ բնական պաշարների, Կրթության, Բազմամշակութայնության նախարարների եւ մի շարք խորհրդարանականների հետ: ՀՀ դեսպանը երախտագիտություն հայտնեց 2006թ. նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ համապատասխան բանաձեւ ընդունելու համար: Հանդիպումներին քննարկվեցին Հայաստանի եւ Կանադայի միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացմանը, ինչպես նաեւ մշակույթի եւ կրթության ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված հարցեր: Վանկուվեր քաղաքում ՀՀ դեսպանը ծանոթացավ հայ համայնքի հետ, որը թվաքանակով երրորդն է Կանադայում Մոնրեալից եւ Տորոնտոյից հետո, այցելեց հայկական կիրակնօրյա դպրոց: Հոկտեմբերի 8-ին Վանկուվերի «Հայ կենտրոնում» կայացավ ՀՀ Անկախության 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում, որի հիմնական բանախոսը` Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը, ներկաներին դիմեց շնորհավորական ուղերձով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հաջորդ օրը` հոկտեմբերի 9-ին, Վանկուվերի Սուրբ Վարդան Հայկական Առաքելական Եկեղեցում մատուցվեց տոնական պատարագ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play