Հոկտեմբերի 10-ից 14-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 81.2 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 87.1 մլն ԱՄՆ դոլար


Հոկտեմբերի 10-ից 14-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 81.2 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 87.1 մլն ԱՄՆ դոլար

  • 14-10-2011 18:51:11   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Հոկտեմբերի 10-ից 14-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է 81 մլն 184 հազար 574 ԱՄՆ դոլար` 374.99 դրամ 1ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով, վաճառուել 87 մլն 95 հազար 612 ԱՄՆ դոլար` 376.47 դրամ միջին փոխարժէքով: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան հաղորդագրութեան, նոյն ժամանակահատուածում միջբանկային շուկայում իրականացուել է 1 մլն 100 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 376.70 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱ» ԲԲԸ -ում նշուած ժամանակահատուածում իրականացուել է 6 մլն 750 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 375.62 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: Հոկտեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատուածում բանկերի կողմից դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 23.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրուած վարկերինը` 37.5 մլն ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն