Հոկտեմբերի 10-ից 14-ն արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է շուրջ 81.2 մլն ԱՄՆ դոլար, վաճառվել` շուրջ 87.1 մլն ԱՄՆ դոլար


Հոկտեմբերի 10-ից 14-ն արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է շուրջ 81.2 մլն ԱՄՆ դոլար, վաճառվել` շուրջ 87.1 մլն ԱՄՆ դոլար

  • 14-10-2011 18:51:11   | Հայաստան  |  Տնտեսություն

Հոկտեմբերի 10-ից 14-ն արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է 81 մլն 184 հազար 574 ԱՄՆ դոլար` 374.99 դրամ 1ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, վաճառվել 87 մլն 95 հազար 612 ԱՄՆ դոլար` 376.47 դրամ միջին փոխարժեքով: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության, նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1 մլն 100 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառքª 376.70 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 6 մլն 750 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 375.62 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Հոկտեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 23.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերինը` 37.5 մլն ԱՄՆ դոլար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play