Վայոց ձորի մարզում բացուել էն նախակրթարաններ եւ քոլեջ


Վայոց ձորի մարզում բացուել էն նախակրթարաններ եւ քոլեջ

  • 14-10-2011 20:51:01   |   |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը հոկտեմբերի 14-ին այցելել է Վայոց Ձորի մարզ: Ելփին եւ Չիւայ գիւղերում նախարարը մասնակցել է նախակրթարանների բացմանը, որոնք կառուցուել էն Համաշխարհային բանկի «կրթութեան որակ եւ համապատասխանութիւնէ վարկային երկրորդ ծրագրի շրջանակում: Ինչպէս յայտնում էն Կգն-ից, նախակրթարանները բացուել էն համայնքային դպրոցների շէնքերում, որտեղ այդ նպատակով առանձնացուել էն մասնաբաժիններ: Դրանք նորոգուել էն, կահաւորուել` անհրաժեշտ գոյքով, ապահովուել նախադպրոցական կրթութեան կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով: Նախկինում երբեւէ մանկապարտէզներ չունեցած Ելփին եւ Չիւայ համայնքների նախակրթարաններից իւրաքանչիւրում 20 երեխայ է յաճախում: Նախարարը շնորհաւորել է նախակրթարանների բացման առիթով եւ շեշտել, որ պետութիւնը 5-6 տարեկան նախադպրոցական երեխաների կրթութեան կազմակերպումը վերցնում է իր վրայ: Նախարարը շրջել է նաեւ դպրոցներում, զրուցել մանկավարժների եւ աշակերտների հետ, պատասխանել նրանց հարցերին, որոնք վերաբերել էն ուսուցիչների ատեստաւորման գործընթացին, կրթական ծրագրերին, դպրոցների տեխնիկական յագեցուածութեան բարելաւմանը եւ կրթական ոլորտին առնչուող այլ հարցերի: Չիւայ գիւղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում ՀՀ ԿԳ նախարար Արմէն Աշոտեանը դաս է վարել, որի ընթացքում նախարարն աշակերտներին ներկայացրել է 12-ամեայ կրթութեան համակարգի առաւելութիւնները: Նոյն օրը Եղէգնաձորում Ա.Աշոտեանը մասնակցել է Վայոց ձորի տարածաշրջանային քոլեջի բացմանը, որը Եւրամիութեան աջակցութեամբ հիմնովին վերանորոգուել է, վերազինուել ժամանակակից տեխնիկական միջոցներով: Շնորհաւորելով ուսանողներին եւ մարզի բնակիչներին` նախարարն ընդգծել է. «Վայոց Ձորում ունենք նոր որակի միջին մասնագիտական կրթական հաստատութիւն, որտեղ հնարաւոր է ստանալ ժամանակակից եւ որակեալ կրթութիւն, որի շնորհիւ այսօրուայ ուսանողը կը կարողանայ աշխատաշուկայում գտնել իր տեղը: Մասնագիտական կրթութեան ոլորտը մենք դիտարկում ենք երիտասարդութեան զբաղուածութիւնն ապահովելու իրատեսական եւ առաջնային ճանապարհ»: Նախարարը շնորհակալութիւն է յայտնել Եւրոպական Միութեանը` համագործակցութեան եւ միջին մասնագիտական կրթութեան համակարգի նկատմամբ ցուցաբերած ուշադրութեան համար: Քոլեջի բացմանը ներկայ է եղել նաեւ Հայաստանում ԵՄ պատուիրակութեան ղեկավար, դեսպան Ռաուլ դէ Լիւցենբերգերը, ով աւարտում է իր դիւանագիտական առաքելութիւնն Հայաստանում: Դեսպանը ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան հետ համագործակցութիւնը գնահատել է գերազանց, նշելով, որ բոլոր աշխատանքները կատարուել էն արդիւնաւէտ:
  -   Մամլո հաղորդագրություն