Ադրբեջանի «Էլեկտրօնային կառավարութիւնը» դեռեւս անյաջող է գործում


Ադրբեջանի «Էլեկտրօնային կառավարութիւնը» դեռեւս անյաջող է գործում

  • 19-10-2011 15:23:23   |   |  Յօդուածներ

2005թ. Ադրբեջանը գործարկեց բոլոր պետական կառոյցներն առցանց ձեւաչափով ներկայացնելու փառասիրական ծրագիրը, սակայն 6 տարի անց իշխանութիւնները դեռեւս շատ վատ են արձագանքում առցանց հարցումներին: «էլեկտրօնային կառավարութեան» ձեւաւորման ռազմավարութեան նպատակը պէտք է լինէր իւրաքանչիւրին հասանելի դարձնել պետական կառոյցների, հանրային եւ կոմունալ ծառայութիւնների, կրթութեան եւ այլ ոլորտների վերաբերեալ տեղեկատուութիւնը: Սակայն ներկայում ընդամէնը 4 առցանց ծառայութիւններ են գործում`հարկային եկամուտների, բուհեր ընդունուելու համար անհրաժեշտ ձեւաթղթերի, կոմունալ վճարումների եւ պետական կառոյցների աշխատանքի դէմ բողոքներ ներկայացնելու համակարգերը: Ներքին գործերի նախարարութեան կայքը հնարաւորութիւն է տալիս լրացնել առցանց ձեւաթուղթ, որը փոխանցւում է նախարարին եւ երեք այլ բարձրաստիճան պաշտօնեաների: Սակայն դեռեւս ապրիլին այս առցանց համակարգով նախարարութեանը ուղղուած IWPR-ի հաղորդագրութեանը դեռ չեն պատասխանել, իսկ նախարարութեան մամլոյ խօսնակ Օրխան Մանուրզադեն այդպէս էլ չկարողացաւ պարզաբանել այս փաստը: Ադրբեջանի մաքսային ծառայութեան կայքում անգամ կարելի է կապուել ծառայութեան ղեկավար Այդին Ալիեւի հետ: Սակայն համապատասխան յղումը սեղմելիս, պարզւում է, որ այն «Վստահելի չէ»: IWPR-ի աշխատակիցները բազմիցս զանգահարել են նախարարութիւն`պարզելու համար, թէ ինչու կայքը չի գործում, սակայն միակ ստացած պատասխանը այն էր, որ մամլոյ ծառայութեան բոլոր աշխատակիցները հանդիպման էին մասնակցում եւ չէին կարող պատասխանել հարցերին: «Ես նամակ գրեցի, սակայն պատասխան չստացայ: Անգամ չգիտեմ`հասե՞լ է նամակս հասցէատիրոջը, թէ`ո՞չ: Սակայն կայքը հաստատեց, որ հասցէատէրը ստացել է նամակը: Քանի որ նամակն էլեկտրօնային է, չեմ կարող ասել, որ պարզապէս հրաժարուել են պատասխանել, հնարաւոր է`այն պարզապէս չի հասել հասցէատիրոջը: Ես զանգահարեցի կայքում գրանցուած հեռախօսահամարներով, որպէսզի պարզեմ նամակիս ճակատագիրը: Դժբախտաբար, ոչ ոք չպատասխանեց նշուած համարներից որեւէ մէկով», - դժգոհում է Սեյմուր Թէյմուրովը`պատմելով, թէ ինչպէս է մուտք գործել նախագահ Իլհամ Ալիեւի կայք`որոշելով բողոք ներկայացնել մի շինարարական ընկերութեան դէմ: IWPR-ը փորձեց պարզել, թէ ինչ էր պատահել Թէյմուրովի նամակի հետ, սակայն այս անգամ էլ անյաջողութեան մատնուեց, քանի որ ողջ օրուայ ընթացքում ոչ ոք չպատասխանեց նախագահի կայքում տեղ գտած հեռախօսահամարներով: Հոկտեմբերի 7-ին IWPR-ը նամակ յղեց կայքում գրանցուած էլեկտրօնային հասցէով, սակայն նամակն անարձագանք է մնացել: Հետազօտող լրագրող Շահլայ Աբուսատտարը վաղուց է յոյսը կորցրել, թէ երբեւէ կառավարական կայքերում օգտակար տեղեկատուութիւն կը յայտնաբերի, սակայն մէկ բացառութիւն պէտք է անել. խօսքը Պետական վիճակագրական յանձնաժողովի կայքի մասին է: «Մեր պետական կառոյցների համար անսովոր է համացանցի հետ աշխատելը: Էլեկտրօնային դիմումին պատասխանելու հասկացութիւնը պարզապէս գոյութիւն չունի: Կայքն իրենից պարզապէս նկարազարդ ամսագիր է ներկայացնում», - նշում է լրագրողը: «Պէտք է հնարաւոր լինի ստանալ անհրաժեշտ տեղեկատուութիւնը: Բիւջէից բաւականաչափ գումար է յատկացւում այս ամէնին հասնելու համար», - հաւելում է նա: Այս տարուայ ապրիլին IWPR-ը էլեկտրօնային նամակներ է ուղարկել ադրբեջանական 26 նախարարութիւններ եւ այլ պետական կ'առոյցնէր`խնդրելով տրամադրել տեղեկատուութիւն, թէ որքան գումար է յատկացուել իրենց «առցանցէ գոյութիւնն ապահովելու համար, եւ մինչ օրս միայն 5 կ'առոյցնէր են արձագանքել հարցմանը: Ադրբեջանի պետական վիճակագրական յանձնաժողովն ամէնից արագ պատասխանեց`ընդամէնը մէկ օրում հաշուարկելով շուրջ 9 տարի գործող իր կայքի վրայ ծախսուող ընդհանուր գումարը: Իրենց կայքերի աշխատակիցների եւ ծախսերի մասին տեղեկատուութիւն տրամադրեցին նաեւ Պետական նաւթային հիմնադրամը, բնապահպանութեան եւ արտաքին գործերի նախարարութիւնները: Միւս կառոյցները, այդ թւում`կրթութեան, արդարադատութեան, երիտասարդութեան եւ սպորտի, տրանսպորտի, առողջապահութեան եւ գիւղատնտեսութեան նախարարութիւնները, ինչպէս նաեւ կառավարութեան քարտուղարութիւնը եւ Բաքուի քաղաքապետարանն այդպէս էլ որեւէ կերպ չեն արձագանքել 6 ամսուայ ընթացքում: Իլգար Միրզան`երիտասարդ բլոգերներին միաւորող «բլոգոսֆէրաէ նախագծի համահեղինակներից մէկը, նշում է, որ IWPR-ի`«էլեկտրօնային կառավարութեանէ վերաբերեալ տեղեկութիւններ հայթայթելու փորձերն ապացուցում են, որ պետական կառոյցներն իրականում չեն տրամադրում խոստացուած տեղեկատուութիւնը: Միրզայի խօսքերով`այսօր անհնար է ադրբեջանական տիրոյթում կայք գրանցել: «սայ իսկական խայտառակութիւն է: Կարող եմ Լիխտենշտեյնի, Բրիտանիայի, անգամ`Զիմբաբուէի տիրոյթային անուանումներ գնել: Սակայն Ադրբեջանում անհնար է տիրոյթի համար վճարել կամ փոխել նրա առցանց կազմաձեւը: Այս ամէնով զբաղուող ընդամէնը մէկ գրասենեակ գոյութիւն ունի, որը պէտք է այցելել աշխատանքային ժամերին: Միայն տիրոյթի գնման հետ կապուած խնդիրը ճակատագրի հեգնանքով պատկերում է Ադրբեջանում համացանցի ընդհանուր վիճակըէ, - ասում է նա: Մուլտիմեդիայ տեղեկատուական համակարգերի եւ տեխնոլոգիաների ադրբեջանական կենտրոնը պարբերաբար հրապարակում է պետական կայքերում իր կատարած ուսումնասիրութիւնների արդիւնքները: Վերջին`2011 թուականի առաջին կիսամեակի ընթացքում կատարուած ուսումնասիրութիւնների արդիւնքների հիման վրայ կազմուած վարկանշային ցուցակն ամփոփում է պետական կառոյցների թափանցիկութեան մակարդակը`համեմատելով այն 2005-ին մշակուած «Էլեկտրօնային կառավարութեան» ռազմավարութեան վերահսկողութեան խնդիրների ցուցակի հետ. այսպէս, օրինակ, արդեօ՞ք նրանք տեղեկատուութիւն են տրամադրում տուեալ կազմակերպութեան պատմութեան, գործառոյթների, բարձրաստիճան պաշտօնեաների վերաբերեալ կամ արդեօ՞ք ապահովում են կ'ոնտակտային տուեալներ, այդ թւում`ցանկացած առցանց ձեւաչափով: Ադրբեջանի հարկային նախարարութեան թափանցիկութեան գործակիցն ամէնից բարձրն էր`68%, սակայն պետական կառոյցների կէսից աւելին 50%-ից պակաս ցուցանիշ են գրանցել: Թափանցիկութեան ամենացածր ցուցանիշը գրանցել է Աշխատանքի եւ սոցիալական ապահովութեան նախարարութիւնը, որի կայքը չի գործում, եւ Պաշտպանութեան նախարարութիւնը, որն ընդհանրապէս կայք չունի: Մուլտիմեդիայ տեղեկատուական համակարգերի եւ տեխնոլոգիաների կենտրոնի տնօրէն Օսման Գունդուզի խօսքերով`այս հետազօտութեան արդիւնքներն արտացոլում են պետական կառոյցների`համացանցին յարմարուելու անկարողութիւնը: «Օրէնքով սահմանուած մի շարք պայմաններ կան, որոնց պէտք է համապատասխանեն պետական կառոյցների կայքերը: Մեր ուսումնասիրութիւնը ցոյց է տալիս, որ 57 պետական կառոյցների կայքերը նոյնիսկ կիսով չափ չեն համապատասխանում այս պայմաններին», - ասում է նա: Դուրնայ Սաֆարլի, «Ազատութիւն» ռադիօկայանի ադրբեջանական ծառայութեան «Ազադլիք» ռադիօյի թղթակից Յօդուածն արտատպւում է Պատերազմի եւ խաղաղութեան լուսաբանման ինստիտուտի «Կովկասեան լրատու» պարբերականից. (www.iwpr.net) Յղումը` http://iwpr.net/report-news/e-government-slow-take-azerbaijan կայքին:
  -   Յօդուածներ