Ազգային գաղափարախօսութիւնը` լինելութեան ծրագիր


Ազգային գաղափարախօսութիւնը` լինելութեան ծրագիր

  • 20-10-2011 13:13:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Բազէ»ակումբում հոկտեմբերի 19-ին «Մենք»խորագրով հայագիտական սեմինարների շարքի հերթական հանդիպման հիւրն էր բնութեան եւ հասարակութեան մասին գիտութիւնների միջազգային ակադեմիայի անդամ, պատուաւոր դոկտոր Արթուր Արմինը: Հանդիպման ընթացքում ակումբի հիւրը խօսեց հայոց ազգային գաղափարախօսութեան խնդիրների շուրջ: Դիմելով երիտասարդներին` Արթուր Արմինը նշեց, որ բոլորս պէտք է քաջ գիտակցենք, որ այսօր աշխարհը հասել է այն աստիճանին, որ ցանկացած երկիր ներսից պայթեցնելու, գրաւելու համար ինքնաթիռ, տանկ, զօրք հարկաւոր չեն. դրանք հին զէնքեր են:«Գաղափարախօսութեամբ հասարակութեան ներսում կարողանում են շրջանառութեան մէջ դնել թեմաներ, որոնք ներսից քանդում են տուեալ երկիրը: Բազմաթիւ տեսութիւններ կան, որոնք հիմնականում կարելի է անուանել մտքի վարժանք կամ քաղաքական նպատակայնութիւն: Պէտք չէ թոյլ տալ, որպէսզի ձեզ ներքաշեն նման սին երկխօսութեան մէջ: Ահռելի մէգակառոյցներն իրենց բազմաթիւ գիտահետազօտական ինստիտուտներով ստեղծում են տեսութիւններ (նաեւ կրօնական)` իրենց աշխարհաքաղաքական նպատակների համար: Եւ շատ հեշտ է յատկապէս երիտասարդութեանը ներքաշել այդ ամէնի մէջ: Երիտասարդութիւնը պէտք է հասկանայ, որ դա իր լինելութեան, գոյութեան խնդիրն է»- նշեց բանախօսը: Ինչպէս տեղեկացնում են հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնութեան հետ կապերի ծառայութիւնից, Արթուր Արմինն անդրադարձաւ նաեւ նժդեհեան գաղափարախօսութեանը: «Վերջին մէկ ամսուայ ընթացքում հրապարակներում եւ համացանցում Նժդեհին ֆաշիստ անուանեցին, ազգային գաղափարախօսութիւնը` կեղծ կ'ատեգորիայ: Ազգային գաղափարախօսութիւնը ֆաշիզմ չէ, որովհետեւ այն մէկ ազգի գերակայութիւնը չէ միւսների նկատմամբ: Ազգային գաղափարախօսութիւնը ոչ թէ մէկ ազգի ֆետիշացումն է, այլ սեփական տեսակի ինքնաճանաչողութիւնը եւ սեփական տեսակի գոյութեան, լինելութեան ծրագիրը: Նժդեհի մօտ չէք կարող գտնել որեւիցէ տող, որ խօսում է աշխարհի միւս ազգերի նկատմամբ հայ ազգի գերակայութեան մասին: Հայ ազգն ի հարկէ ունի գերակայութիւն միւսների նկատմամբ որոշակի յատկութիւններով, որոնցով իրեն օժտել է բնութիւնըե- նշեց բանախօսը` աւելացնելով, որ մեզ խիստ անհրաժեշտ է ազգային գաղափարաբանութիւն: Այն պէտք է լինի զարգացող, պարբերաբար լրացուի, ուսուցանուի դպրոցներում եւ համալսարաններում:
  -   Մամլո հաղորդագրություն