Գեղամ Յարութիւնեան. «Բանակն ու հասարակութիւնը չպէտք է լինեն տարբեր կողմերում, այլ պէտք է համագործակցեն»


Գեղամ Յարութիւնեան. «Բանակն ու հասարակութիւնը չպէտք է լինեն տարբեր կողմերում, այլ պէտք է համագործակցեն»

  • 21-10-2011 13:50:20   | Հայաստան  |  Հասարակութիւն
Բանակում բռնութեան եւ նուաստացումների հիմքի վրայ կատարուող յանցանքները մտահոգիչ են: Հոկտեմբերի 21-ի ասուլիսում, անդրադառնալով բանակում տիրող իրավիճակին, նման կարծիք յայտնեց ՀՀ պաշտպանութեան նախարարութեանն առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Յարութիւնեանը: Ըստ նրա, իրավիճակը փոխելու պահանջը բխում է ոչ միայն հասարակութիւնից, այլեւ` հէնց բանակի ներսից: «Բանակն ու հասարակութիւնը չպէտք է լինեն տարբեր կողմերում, այլ պէտք է համագործակցեն», - ընդգծեց նա, յաւելելով, որ հակառակ դէպքում բանակի եւ հասարակութեան միջեւ առաջանում է խզում: Գ.Յարութիւնեանը տեղեկացրեց, որ իրենք աշխատում են երկու ուղղութեամբ` բանակին հասարակական օժանդակութիւն եւ բանակում հասարակութեան վերահսկողութեան իրականացում, որոնք, ըստ նրա, խիստ շախկապուած են: Նշուեց նաեւ, որ իրականացուող աշխատանքների նպատակը ներքին վերահսկողութեան մեխանիզմի ամրապնդումն է: Ըստ ՀՀ պաշտպանութեան նախարարութեանն առընթեր հասարակական խորհրդի նախագահի, վերահսկողութիւն ասելով` ինքը նկատի ունի ստուգայցերը, որոնց ընթացքում ուշադրութեան կենտրոնում են յայտնւում զինծառայողի իրաւական պաշտպանուածութեան եւ կենցաղային հարցերը:
  -   Հասարակութիւն