Բակոյ Սահակեանը հոկտեմբերի 23-ին այցելել է Շահումեանի շրջան


Բակոյ Սահակեանը հոկտեմբերի 23-ին այցելել է Շահումեանի շրջան

  • 24-10-2011 17:23:23   |   |  Տնտեսութիւն

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակոյ Սահակեանը հոկտեմբերի 23-ին այցելել է Շահումեանի շրջան եւ ծանօթացել այնտեղ իրականացուող աշխատանքներին: Նա յատուկ ընդգծել է արդէն իսկ մեկնարկած Սոտք-քարվաճառ մայրուղու կառուցման կարեւորութիւնը` այն համարելով մեր հանրապետութեան համար ռազմավարական նշանակութիւն ունեցող ծրագրերից մէկը, որը պէտք է իրականացուի բարձր որակով եւ սահմանուած ժամկէտներում: Բ.Սահակեանը նաեւ հանդիպումներ է ունեցել շրջանի մի շարք համայնքներում եւ քննարկել այնտեղ առկայ խնդիրները: Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Յարութիւնեանը, Հայաստանի Հանրապետութեան էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմէն Մովսիսեանը, պաշտօնատար այլ անձինք:
  -   Տնտեսութիւն