Կենտրոնը շարունակում է մնալ Երեւանի բնակելի շէնքերի բնակարանների ամենաբարձր գներ առաջարկող վարչական շրջանը


Կենտրոնը շարունակում է մնալ Երեւանի բնակելի շէնքերի բնակարանների ամենաբարձր գներ առաջարկող վարչական շրջանը

  • 31-10-2011 12:25:12   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Օգոստոսին Երեւանում բազմաբնակարան բնակելի շէնքերի բնակարանների շուկայական միջին գինը, 1 քմ մակերեսի հաշուարկով, նախորդ ամսուայ համեմատ 1100 դրամով նուազել է: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, օգոստոսին Երեւանի վարչական շրջաններում բազմաբնակարան բնակելի շէնքերի բնակարանների ամենաբարձր գներն արձանագրուել են Կենտրոնում` 438 հազ. 200 դրամ` յուլիսի 440,2 հազ. դրամի դիմաց եւ 2010թ.-ի օգոստոսի 462,8 հազ. դրամի դիմաց: Արաբկիրում բազմաբնակարան բնակելի շէնքերի բնակարանների գները կազմել են 337,8 հազ. դրամ, յուլիսին` 440,2 հազ. դրամ, 2010թ.-ի օգոստոսին` 382 հազ. դրամ, Քանաքեռ-զեյթունում` 262,9 հազ. դրամ, յուլիսին` 262,5 հազ. դրամ , 2010թ.-ի օգոստոսին` 290,8 հազ. դրամ, Նոր-նորքում` 226,6 հազ. դրամ, յուլիսին` 226,3 հազ. դրամ, 2010թ.-ի օգոստոսին` 236,6 հազ. դրամ , Աւանում` 247,4 հազ. դրամ, յուլիսին` 240,4 հազ. դրամ, 2010թ.-ի օգոստոսին` 242,2 հազ. դրամ, Էրեբունիում` 234,3 հազ. դրամ, յուլիսին` 240 հազ. դրամ, 2010թ.-ի օգոստոսին` 250,2 հազ. դրամ, Շենգաւիթում` 223,1 հազ. դրամ, յուլիսին` 223,8 հազ. դրամ, 2010թ.-ի օգոստոսին` 253 հազ. դրամ, դաւիթաշենում` 258,1 հազ. դրամ, յուլիսին` 260,4 հազ դրամ, 2010թ.-ի օգոստոսին` 275,5 հազ. դրամ, Աջափնեակում` 221,2 հազ. դրամ, յուլիսին` 224,8 հազ դրամ, 2010թ.-ի օգոստոսին` 234,1 հազ. դրամ, Մալաթիա-սեբաստիայում` 227,4 հազ. դրամ, յուլիսին` 225,7 հազ. դրամ , 2010թ.-ի օգոստոսի ` 242,5 հազ. դրամ: Ամենացածր գներն արձանագրուել են Նուբարաշենում` 145,4 հազ. դրամ, յուլիսին` 146,4հազ. դրամ, 2010թ.-ի օգոստոսին` 147,8 հազ. դրամ: Վիճակագրութիւնը ցոյց է տալիս, որ 2005-2010թթ.-ի տարեկան տուեալներով Երեւանում բազմաբնակարան բնակելի շէնքերի բնակարանների գները, 1 քմ մակերեսի հաշուարկով, ամենաբարձրը եղել են Կենտրոն համայնքում, ամենացածրը` Նուբարաշենում: Տուեալ 6 տարիների ընթացքում Կենտրոնում բնակարանների տարեկան ամենաբարձր միջին գինը,1 քմ մակերեսի հաշուարկով, եղել է 483,3 հազ. ՀՀ դրամ, ամենացածրը`288,9 հազ. դրամ, իսկ Նուբարաշենում`154,5 հազ. դրամ ամենաբարձրը եւ 69,6 հազ. դրամ ամենացածրը: Այսպիսով` եօթերորդ տարին է, ինչ Կենտրոնը շարունակում է մնալ Երեւանի բնակելի շէնքերի բնակարանների ամենաբարձր գներ առաջարկող վարչական շրջանը:
  -   Տնտեսութիւն