Կենտրոնը շարունակում է մնալ Երեւանի բնակելի շենքերի բնակարանների ամենաբարձր գներ առաջարկող վարչական շրջանը


Կենտրոնը շարունակում է մնալ Երեւանի բնակելի շենքերի բնակարանների ամենաբարձր գներ առաջարկող վարչական շրջանը

  • 31-10-2011 12:25:12   | Հայաստան  |  Տնտեսություն

Օգոստոսին Երեւանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գինը, 1 քմ մակերեսի հաշվարկով, նախորդ ամսվա համեմատ 1100 դրամով նվազել է: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, օգոստոսին Երեւանի վարչական շրջաններում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների ամենաբարձր գներն արձանագրվել են Կենտրոնում` 438 հազ. 200 դրամ՝ հուլիսի 440,2 հազ. դրամի դիմաց եւ 2010թ.-ի օգոստոսի 462,8 հազ. դրամի դիմաց: Արաբկիրում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գները կազմել են 337,8 հազ. դրամ, հուլիսին` 440,2 հազ. դրամ, 2010թ.-ի օգոստոսին` 382 հազ. դրամ, Քանաքեռ-Զեյթունում` 262,9 հազ. դրամ, հուլիսին` 262,5 հազ. դրամ , 2010թ.-ի օգոստոսին` 290,8 հազ. դրամ, Նոր-Նորքում` 226,6 հազ. դրամ, հուլիսին` 226,3 հազ. դրամ, 2010թ.-ի օգոստոսին` 236,6 հազ. դրամ , Ավանում` 247,4 հազ. դրամ, հուլիսին` 240,4 հազ. դրամ, 2010թ.-ի օգոստոսին` 242,2 հազ. դրամ, Էրեբունիում` 234,3 հազ. դրամ, հուլիսին` 240 հազ. դրամ, 2010թ.-ի օգոստոսին` 250,2 հազ. դրամ, Շենգավիթում` 223,1 հազ. դրամ, հուլիսին` 223,8 հազ. դրամ, 2010թ.-ի օգոստոսին` 253 հազ. դրամ, Դավիթաշենում` 258,1 հազ. դրամ, հուլիսին` 260,4 հազ դրամ, 2010թ.-ի օգոստոսին` 275,5 հազ. դրամ, Աջափնյակում` 221,2 հազ. դրամ, հուլիսին` 224,8 հազ դրամ, 2010թ.-ի օգոստոսին` 234,1 հազ. դրամ, Մալաթիա-Սեբաստիայում` 227,4 հազ. դրամ, հուլիսին` 225,7 հազ. դրամ , 2010թ.-ի օգոստոսի ` 242,5 հազ. դրամ: Ամենացածր գներն արձանագրվել են Նուբարաշենում` 145,4 հազ. դրամ, հուլիսին` 146,4հազ. դրամ, 2010թ.-ի օգոստոսին` 147,8 հազ. դրամ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2005-2010թթ.-ի տարեկան տվյալներով Երեւանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գները, 1 քմ մակերեսի հաշվարկով, ամենաբարձրը եղել են Կենտրոն համայնքում, ամենացածրը` Նուբարաշենում: Տվյալ 6 տարիների ընթացքում Կենտրոնում բնակարանների տարեկան ամենաբարձր միջին գինը,1 քմ մակերեսի հաշվարկով, եղել է 483,3 հազ. ՀՀ դրամ, ամենացածրը`288,9 հազ. դրամ, իսկ Նուբարաշենում`154,5 հազ. դրամ ամենաբարձրը եւ 69,6 հազ. դրամ ամենացածրը: Այսպիսով` յոթերորդ տարին է, ինչ Կենտրոնը շարունակում է մնալ Երեւանի բնակելի շենքերի բնակարանների ամենաբարձր գներ առաջարկող վարչական շրջանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play