Ակտիւացել են սողանքային երեւոյթները


Ակտիւացել են սողանքային երեւոյթները

  • 31-10-2011 13:23:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերի 28-ի`ժամը 14.32-ին Տաւուշի մարզի Ներքին Ծաղկաւանի գիւղապետ Աթաբէկեանից ստացուած հաղորդմամբ, գիւղի կենտրոնական հատուածում ակտիւացել են սողանքային երեւոյթները: Դէպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչութեան օպերատիւ խումբը: Կատարուած ուսումնասիրութեան արդիւնքում պարզուել է, որ քանդուել է գիւղի կենտրոնով անցնող աւտոճանապարհի 30 գծամետր երկարութեամբ ձախակողմեան կողնակը, ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի: Աւտոճանապարհի յետագայ շահագործումը դարձել է վտանգաւոր: Դէպքի մասին տեղեկացուել են Տաւուշի մարզպետարանը եւ այլ համապատասխան կ'առոյցնէր:
  -   Մամլո հաղորդագրություն