ԱՄՆ դեսպանութիւնը նշեց ԱՄՆ դեսպանների մշակութային արժէքների պահպանութեան հիմնադրամի 10-ամեակը


ԱՄՆ դեսպանութիւնը նշեց ԱՄՆ դեսպանների մշակութային արժէքների պահպանութեան հիմնադրամի 10-ամեակը

  • 02-11-2011 16:46:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 2-ին Հհ-ում ԱՄՆ դեսպանութիւնը նշեց ԱՄՆ դեսպանների մշակութային արժէքների պահպանութեան հիմնադրամի 10-ամեակը: Միջոցառումը տեղի ունեցաւ Արամ Խաչատրեանի տուն-թանգարանում: Միջոցառման ընթացքում Հհ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանը ստորագրեցին Գառնու միջնադարեան կամրջի վերականգնման մասին արարողակարգային յուշագիրը: Գառնու միջնադարեան կամրջի վերականգնման նպատակով դեսպանների մշակութային արժէքների պահպանութեան հիմնադրամի կողմից 2011թ. յատկացուել է 110.000 ԱՄՆ դոլարի ֆինանսաւորում: Սա մինչ օրս հիմնադրամի ֆինանսաւորմամբ հայաստանում իրականացուած ամենամեծ ծրագիրն է: Հիւրերը, պետական պաշտօնեաները եւ Հիմնադրամի ծրագրերի նախորդ տարիների շահառուները կարեւորեցին հիմնադրամի դերը Հայաստանի մշակութային ժառանգութիւնը եւ ընդհանուր համաշխարհային մշակոյթը պահպանելու գործում: ԱՄՆ դեսպանների մշակութային արժէքների պահպանութեան հիմնադրամը ստեղծման գաղափարը հաստատուել է ԱՄՆ կոնգրէսի կողմից 2000թ. աշնանը եւ այդ ժամանակուանից ի վեր Հիմնադրամի ներքոյ իրականացուել են մշակութային արժէքների պահպանութեան 640 ծրագրեր աշխարհի 100 երկրներում, որոնց իրականացմանն ուղղուել է շուրջ 26 միլիոն ԱՄՆ դոլար: Հիմնադրամի օժանդակութեամբ իրականացւում են մշակութային արժէքների պահպանութեանն ուղղուած բազմազան ծրագրեր, մասնաւորապէս` պատմական նշանակութեան շէնքերի վերականգնում, թանգարանային հաւաքածուների հաշուառում եւ պահպանում, հնաբանական վայրերի պահպանութիւն, անհետացման եզրին գտնուող աւանդական արուեստների, տեղական լեզուների/բարբառների պահպանութեանն ուղղուած աշխատանքներ եւ արխիւների ու ձեռագրերի պահպանման պայմանների բարելաւում: Ըստ Հհ-ում ԱՄՆ դասպանատան մամլոյ հաղորդագրութեան, Հայաստանում ԱՄՆ դեսպանների մշակութային արժէքների պահպանութեան հիմնադրամի կողմից ֆինանսաւորուել են հետեւեալ ծրագրերը. • 2005թ. կինո-ֆոտո-ֆոնոյ արխիւ. ջերմաօդային կարգաւորման համակարգ Հայաստանի ազգային կինո-ֆոտո-ֆոնոյ արխիւի պահոցի համար • 2007թ. Տաթեւի գիտակրթական կենտրոն. 9-րդ դարի համալիրի տարածքի մաքրում եւ պատերի ամրացում • 2009թ. նորատուսի միջնադարեան գերեզմանատուն. աշխարհում գոյութիւն ունեցող միջնադարեան խաչքարերի ամենամեծ հաւաքածուի հաշուառում ու տարածքի պարսպապատում • 2010թ. Ազգագրական պարի եւ երգի պահպանութիւն (ընթացքի մէջ է) • 2011թ. Միջնադարեան քարէ կամրջի պահպանութիւն Գառնու կիրճում
  -   Մամլո հաղորդագրություն