Ալմաթիում եւ Բիշկեկում յանձնուեցին ՀՀ մշակոյթի նախարարութեան մեդալներ


Ալմաթիում եւ Բիշկեկում յանձնուեցին ՀՀ մշակոյթի նախարարութեան մեդալներ

  • 03-11-2011 10:36:42   |   |  Մշակոյթ

Հոկտեմբերի 28-ին Ալմաթի քաղաքում գտնուող «Արուեստ»պատկերասրահում տեղի ունեցաւ ՀՀ դեսպան Վասիլի Ղազարեանի կողմից մի շարք գործիչներին Հայաստանի Անկախութեան 20-ամեակի կապակցութեամբ Մշակոյթի նախարարութեան ոսկէ մեդալների եւ պատուոգրերի յանձնման արարողութիւնը: Արարողութեանը ներկայ էին Ղազախստանի հայ համայնքի եւ «Լոյս» մշակութային կենտրոնի ղեկավարները, քաղաքային իշխանութիւնների եւ մամուլի ներկայացուցիչները: ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, ոսկէ մեդալներով պարգեւատրուեցին յայտնի քանդակագործ, Ղազախստանի նկարիչների միութեան անդամ Էդուարդ Ղազարեանը եւ հասարակական գործիչ Ռիմա Ցականեանը, պատուոգրերին արժանացան Վլադիմիր եւ Ելենա Գրիգորեանները: հոկտեմբերի 31-ին Բիշկեկում դեսպան Ղազարեանը ՀՀ մշակոյթի նախարարութեան ոսկէ մեդալը յանձնեց յայտնի հասարակական գործիչ, բանաստեղծ Անես Զարիֆեանին:
  -   Մշակոյթ