Ալմաթիում եւ Բիշկեկում հանձնվեցին ՀՀ մշակույթի նախարարության մեդալներ


Ալմաթիում եւ Բիշկեկում հանձնվեցին ՀՀ մշակույթի նախարարության մեդալներ

  • 03-11-2011 10:36:42   |   |  Մշակույթ

Հոկտեմբերի 28-ին Ալմաթի քաղաքում գտնվող «Արվեստ» պատկերասրահում տեղի ունեցավ ՀՀ դեսպան Վասիլի Ղազարյանի կողմից մի շարք գործիչներին Հայաստանի Անկախության 20-ամյակի կապակցությամբ Մշակույթի նախարարության ոսկե մեդալների եւ պատվոգրերի հանձնման արարողությունը: Արարողությանը ներկա էին Ղազախստանի հայ համայնքի եւ «Լույս» մշակութային կենտրոնի ղեկավարները, քաղաքային իշխանությունների եւ մամուլի ներկայացուցիչները: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ոսկե մեդալներով պարգեւատրվեցին հայտնի քանդակագործ, Ղազախստանի նկարիչների միության անդամ Էդուարդ Ղազարյանը եւ հասարակական գործիչ Ռիմա Ցականյանը, պատվոգրերին արժանացան Վլադիմիր եւ Ելենա Գրիգորյանները: Հոկտեմբերի 31-ին Բիշկեկում դեսպան Ղազարյանը ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալը հանձնեց հայտնի հասարակական գործիչ, բանաստեղծ Անես Զարիֆյանին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play