Վարշաւայում Հայաստանի փոխվարչապետը հանդիպել է Լեհաստանի տարածքային զարգացման նախարարի հետ


Վարշաւայում Հայաստանի փոխվարչապետը հանդիպել է Լեհաստանի տարածքային զարգացման նախարարի հետ

  • 03-11-2011 20:20:05   |   |  Տնտեսութիւն

Աշխատանքային այցով Լեհաստանում գտնուող Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանը նոյեմբերի 3-ին Վարշաւայում հանդիպել է Լեհաստանի տարածքային զարգացման նախարար Էլիզաբետայ Բիենկովսկայայի հետ: Ըստ Հայաստանի տարածքային կառավարման նախարարութեան հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, կողմերը գոհունակութիւն էն յայտնել հայ-լեհական միջպետական կանոնաւոր յարաբերութիւնների առնչութեամբ` նկատելով, որ երկու երկրների միջեւ առկայ է բարձր մակարդակով փոխվստահելի քաղաքական երկխօսութիւն: Նշուել է, որ երկու ժողովուրդների դարաւոր բարեկամութիւնն ու համագործակցութիւնը լաւ հիմք է ստեղծում միջպետական յարաբերութիւնների համապարփակ զարգացման եւ փոխգործակցութիւնը բոլոր ուղղութիւններով խորացնելու համար: Երկուստէք նշուել է, որ առկայ առեւտրաշրջանառութեան ծաւալը չի գոհացնում կողմերին: Միաժամանակ արձանագրուել է, որ տնտեսական համագործակցութեան բնագաւառում առկայ ներուժի իրացման համար ձեւաւորուած է իրաւապայմանագրային լաւ հիմք: Կարեւորուել է տնտեսական համագործակցութեան հարցերով հայ-լեհական միջկառավարական յանձնաժողովի աշխատանքը, որի շրջանակում քննարկւում էն փոխշահաւէտ ծրագրերի իրականացման հնարաւորութիւնները: Երկկողմ շփումների ակտիւացմանը կը նպաստի նաեւ լեհական LօT աւիաընկերութեան կողմից իրակացուող Վարշաւա-երեւան չուերթը: Անդրադառնալով ԵՄ Արեւելեան գործընկերութեան ծրագրին` փոխվարչապետն ընդգծել է, որ այն նոր հարթութիւն է տեղափոխում Հայաստանի եւ Եւրամիութեան ու կառոյցի անդամ երկրների միջեւ համագործակցութիւնը: Բարձր գնահատելով այս ծրագրում Լեհաստանի կարեւոր ներդրումն ու դերակատարութիւնը` նա յոյս է յայտնել, որ Լեհաստանի նախագահութեան ընթացքում առաջընթաց կը գրանցուի Արեւելեան հարեւանների հետ յարաբերութիւններում: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջեւ ապակենտրոնացուած մակարդակով համագործակցութեան հաստատման, տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումների գործընթացում լեհական փորձի կիրառմանն առնչուող հարցեր: Է. Բիենկովսկայան շնորհաւորել է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձեւաւորման 15-ամեակի կապակցութեամբ` համակարգի յետագայ բարեփոխումների գործում աջակցութեան պատրաստակամութիւն յայտնելով: Փոխվարչապետն իր հերթին նշել է, որ ապակենտրոնացման լեհական փորձն օգտակար կարող է լինել Հայաստանում ՏԻ ոլորտի բարեփոխումների համար: Դրական գնահատելով երկու նախարարութիւնների միջեւ սկիզբ առած գործակցութիւնը եւ 2010թ. ստորագրուած փոխըմբռնման յուշագիրը` կողմերը կարեւորել են այն առաւել գործնական եւ ակտիւ դարձնելու անհրաժեշտութիւնը: Երկուստէք կարեւորուել է նաեւ երկու երկների ռեգիոնների միջեւ ուղիղ շփումների հաստատման եւ զարգացման, նրանց միջեւ տնտեսական կապերի ամրապնդման անհրաժեշտութիւնը: Նշուել է, որ այս ոլորտում արդեն առկայ է համագործակցութեան փորձ. Հայաստանի մի շարք մարզեր եւ քաղաքներ համագործակցում էն Լեհաստանի տարածքային միաւորների հետ, եւ առկայ էն կապերը խորացնելու լաւ նախադրեալներ: Դրական է համարուել Երեւանի եւ Վարշաւայի միջեւ փոխշահաւէտ համագործակցութեան խորացումը:
  -   Տնտեսութիւն