ՀՀ Պն-ում ամփոփուել էն 2011թ. գարնանային զօրակոչի արդիւնքները


ՀՀ Պն-ում ամփոփուել էն 2011թ. գարնանային զօրակոչի արդիւնքները

  • 12-11-2011 19:31:10   | Հայաստան  |  Քաղաքական

Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնում նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել հանրապետական զօրակոչային յանձնաժողովի ընդլայնուած նիստ, որի ընթացքում ամփոփուել էն 2011թ. գարնանային զօրակոչի արդիւնքները, առաջադրուել էն խնդիրներ աշնանային զօրակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման համար: Ըստ ՊՆ Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, խորհրդակցութեանը, որը վարում էր պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանը, մասնակցում էին նաեւ պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետութեան տարածքային բոլոր զինկոմներն ու զինկոմիսարիատների բաժանմունքների աշխատակիցները, բուժյանձնաժողովների անդամներ, բարձրաստիճան զինուորականներ եւ զօրակոչի անցկացմանն օժանդակող այլ կառոյցների ներկայացուցիչներ: Բացելով խորհրդակցութիւնը` Սեյրան Օհանեանը կարեւորել է միջոցառման անհրաժեշտութիւնը, նշելով, որ զինուած ուժերի համար կարեւորագոյն գործընթացներից մէկը նրա համալրումն է, որն իրականացւում է զօրակոչի շրջանակներում: Կարեւորելով զօրակոչը արդարութեան եւ օրինականութեան մթնոլորտում կազմակերպելը` պաշտպանութեան նախարարը շնորհակալութիւն է յայտնել գարնանային զօրակոչի ընթացքում բարեխիղճ աշխատանք ցուցաբերած զինկոմիսարներին եւ խիստ ցուցումներ տուել այն զինկոմիսարներին, որոնց աշխատանքներում եղել էն թերացումներ ու բացթողումներ: Հաշուետու զեկոյցով հանդէս է եկել Զինուած ուժերի գլխաւոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Վալերի Գրիգորեանը: Խօսելով 2011թ. գարնանային զօրակոչի արդիւնքների եւ առաջիկայ զօրակոչի խնդիրների մասին` Վ.Գրիգորեանը նշել է զօրակոչի թէ յաջողութիւնները եւ թէ որոշակի բացթողումները: Պն աշխատակազմի վերահսկիչ վարչութեան կողմից ստուգումներ էն կատարուել զինկոմիսարիատներում: Դրանց արդիւնքները ներկայացրել է վարչութեան պետ, գնդապետ Արմէն Սահակեանը: Մանրակրկիտ ստուգուել էն զինակոչիկների փաստաթղթերն ու անձնական գործերը, որոնց մէջ երբեմն առկայ էն եղել հակասութիւններ, օրինակ` եղել էն դէպքեր, երբ քաղաքացիական բուժհիմնարկների եւ կենտրոնական ռազմաբժշկական յանձնաժողովի հետազօտութեան տուեալները չէն համապատասխանել: Ըստ այդմ` հանրապետական հաւաքակայանից զինակոչիկները ուղարկուել էն լրացուցիչ հետազօտութեան, իսկ մեղաւորներն ու գործի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք դրսեւորողներն էլ պատժուել էն: Ազգային ժողովում իրականացուած օրէնսդրական փոփոխութիւններին է անդրադարձել ԱԺ պաշտպանութեան, ներքին գործերի եւ ազգային անվտանգութեան հարցերով մշտական յանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետեանը: Նա գոհունակութեամբ արձանագրել է, որ յանձնաժողովն ու պաշտպանութեան նախարարութիւնը ակտիւօրէն համագործակցում էն զօրակոչը աւելի թափանցիկ ու արդար մթնոլորտում իրականացնելու հարցերում: ՀՀ գլխաւոր դատախազի տեղակալ-զինուորական դատախազ Գէորգ Կոստանեանն իր ելոյթում անդրադարձել է գարնանային զօրակոչի ընթացքում տեղ գտած իրաւախախտումների ու յանցագործութիւնների, ինչպէս նաեւ յարուցուած քրէական գործերի վերլուծութեանը: Զինդատախազը առանձնայատուկ ընդգծել է բուժյանձնաժողովների թերացումներն ու խախտումները: Նիստի ընթացքում զօրակոչային յանձնաժողովի անդամները քննարկել էն երիտասարդների կցագրմանը եւ հաշուառմանը, բուժհետազօտութեանը, հիւանդութեան պատճառով բանակից զօրացրուածների, զօրակոչից խուսափողների նկատմամբ պատժամիջոցների ու վարչական տոյժերի կիրառմանը, ինչպէս նաեւ գործընթացին առնչուող այլ հարցեր: Նիստի աւարտին պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանը հանդէս է եկել ամփոփիչ ելոյթով: Շնորհակալութիւն յայտնելով ներկաներին համատեղ աշխատանքի համար` նախարարը համոզմունք է յայտնել, որ բոլոր օղակների սերտ համագործակցութեան արդիւնքում հերթական աշնանային զօրակոչի աշխատանքները կիրականացուէն առաւել արդիւնաւէտ ու բարձր մակարդակով: Նախարարը զօրակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման համար տուել է համապատասխան ցուցումներ: Գարնանային զօրակոչն արդիւնաւէտ կազմակերպելու եւ անցկացնելու համար զինկոմիսարիատների, իրաւապահ մարմինների, բուժյանձնաժողովների եւ այլ կառոյցների մի շարք ներկայացուցիչներ պարգեւատրուել էն գերատեսչական մեդալներով, պատուոգրերով եւ արժէքաւոր նուէրներով:
  -   Քաղաքական