Հեղինակային երգի երեկոյ` նուիրուած ուսանողների միջազգային տօների


Հեղինակային երգի երեկոյ` նուիրուած ուսանողների միջազգային տօների

  • 21-11-2011 11:32:45   | Հայաստան  |  Հասարակութիւն

Նոյեմբերի 20-ին Կոմիտասի անուան կամերային երաժշտութեան տանը տեղի ունեցաւ հեղինակային երգի երեկոյ: Այս համերգով ամփոփուեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ Հայաստանի հանրապետական կուսակցութեան երիտասարդական կազմակերպութեան նախաձեռնութեամբ Երիտասարդների համաշխարհային եւ Ուսանողների միջազգային տօների առթիւ անցկացուող համերգների շարքը: Հեղինակային երգի երեկոյի ընթացքում կատարումներով հանդէս եկան Ռուբէն Հախուերդեանը, Էդուարդ Զօրիկեանը, Դաւիթ Ամալեանը, Արմինէ Հայրապետեանը, Վահէ Քոչարը, Քրիստ Մանարեանը,Վարդան Գալստեանը, Վախթանգ Յարութիւնեանը, Աշոտ Գասպարեանը, Սարգիս եւ Գագիկ Շիբոյեանները, Կարէն Մամիկոնեանը: ՀՀԿ Երիտասարդական կազմակերպութեան ղեկավար, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարէն Աւագեանը, ամփոփելով տօնական միջոցառումների շարքը, նշեց, որ բազմաժանր համերգների միջոցով կարողացան իրական տօն ստեղծել երիտասարդների եւ ուսանողների համար` հնարաւորին չափ մեծ թուով երիտասարդների ներգրաւելով տօնական միջոցառումների շրջանակներում: «միջոցառումները շարունակական էն, դրանք չէն աւարտւում համերգների այս շարքով եւ Երիտասարդների համաշխարհային ու Ուսանողների միջազգային տօներին նուիրուած միջոցառումներով: Բոլոր ոլորտներում իրականացուելու էն ծրագրեր: ՀՀԿ երիտասարդական կազմակերպութիւնը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հնարաւորութիւն էն ստեղծում երիտասարդական կազմակերպութիւնների համար, որպէսզի իրենց ծրագրերով հանդէս գան: Եւ բանաձեւը մէկն է. երիտասարդները` երիտասարդների համար: երկու կազմակերպութիւնների համար էլ սա կարեւորագոյն նախապայման է. այն բոլոր միջոցառումները, որ իրականացւում էն երիտասարդական դաշտում, իրականացւում էն երիտասարդների նախաձեռնութեամբ եւ նրանց ուժերովէ,- նշեց Կարէն Աւագեանը: Նա նաեւ ընդգծեց, որ տօնական միջոցառումներին մասնակցելու հնարաւորութիւն էն ունեցել բազմաթիւ երիտասարդներ, բուհերի ուսանողներ, երիտասարդական հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ: Նշենք, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպութիւնը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը երիտասարդական տօների առթիւ կազմակերպել էին բազմաժանր համերգներ` տարբեր նախասիրութիւնների երիտասարդների համար: Մասնաւորապէս նոյեմբերի 10-ին` Երիտասարդութեան համաշխարհային օրը, Կարէն Դէմիրճեանի անուան մարզահամերգային համալիրում իր սիրուած եւ նոր երգերով հանդէս եկաւ Թաթայ Սիմոնեանը: Նոյեմբերի 15-ին Գաբրիէլ Սունդուկեանի անուան թատրոնում ռոքի սիրահարներն ունկնդրեցին «Դեղ», «Բամբիռ», «Դորիանս», «Ռէինկարնացիաէ խմբերին: Իսկ Նոյեմբերի 17-ին` Ուսանողների միջազգային օրը, «Արամ Խաչատրեան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նուագախմբի կատարմամբ հնչեցին Սիւիտներ «Ապարտակ» բալետից, Արամ Խաչատրեանի Ջութակի կոնցերտը (մենակատար` Նիկոլայ Մադոյեան, ջութակ) եւ Ալեքսանդր Յարութիւնեանի Տօնական նախերգանքը: Հեղինակային երգի երեկոյ` նուիրուած ուսանողների միջազգային տօների
  -   Հասարակութիւն