Մայքլ Ջեքսոնի բժշկի համար 4 տարուայ կալանք էն պահանջում


Մայքլ Ջեքսոնի բժշկի համար 4 տարուայ կալանք էն պահանջում

  • 24-11-2011 10:39:24   | ԱՄՆ  |  Հասարակութիւն
Փոփ արքայ մայքլ Ջեքսոնի բժիշկ Քոնրադ Միւրէի համար մեղադրող կողմը պահանջում է 4 տարուայ բանտային կալանք: Սա համապատասխան յօդուածով նախատեսուած առաւելագոյն պատիժն է: դատարանը պնդում է, որ բժիշկը, որը մեղաւոր է ճանաչուել Մայքլ Ջեքսոնի ոչ կանխամտածուած սպանութեան մէջ, չի զղջացել իր արարքի համար: Հաստատուել է, որ քոնրադ միւրեյը Մայքլ Ջեքսոնին պրոպոֆիլի մեծ չափաբաժին է տուել, ինչը փոխազդելով այլ դեղամիջոցների հետ, երգչի մահուան պատճառ էր դարձել: Փաստաբանները փորձում էն հասնել այն բանի, որ իրենց պաշտպանեալի նկատմամբ կիրառուի միայն փորձնաժամկէտ: դատավճիռը կը հրապարակուի նոյեմբերի 29-ին:
  -   Հասարակութիւն