"Ինտեր ՌԱՕ"–ն այլեւս չի ցանկանում կառաւրել Հայկական ատոմակայանը
24-11-2011 11:05:10 | Հայաստան | Տնտեսութիւն
"Ինտեր ՌԱՕ"–ն դժգոհ է այն պայմաններից, որոնց հիման վրայ ընկերութիւնն իրականացնում է Հայաստանի ատոմակայանի կառավարումը, եւ ցանկանում է ժամկէտից շուտ դադարեցնել ատոմակայանի շահագործման վերաբերեալ պայմանագիրը: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանում լոյս տեսնող "Կոմերսանտ" թերթը: Ըստ թերթի ունեցած տեղեկութիւնների,
Հայաստանի համար "Ինտեր ՌԱՕ"–ի միակ այլընտրանքը "Ռոսատոմ" պետական կ'որպորացիան է, որը սակայն "դեռեւս հետաքրքրուած է ոչ թէ Հայաստանի ատոմակայանի կառավարմամբ, այլ` նոր էներգաբլոկի կառուցմամբ":
Թերթի փոխանցմամբ, "Ինտեր ՌԱՕ ԷԷՍ" պետական հոլդինգը բանակցութիւններ է սկսել եւ Հայաստանի հետ, եւ «Ինտեր ՌաօՅիշեցնենք, որ Հայկական ատոմակայանը պատկանում է Հայաստանին, բաղկացած է 400 մվտ հզօրութեամբ մէկ էներգաբլոկից, որը գործարկուել է 1980 թուականից. Բլոկի շահագործման ժամկէտը լրանում է 2016 թուականին. Ատոմակայանը արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մօտ 40%: 2003թ.–ից ի վեր հաէկ–ի կառավարումն իրականացնում է "Ինտեր ՌԱՕ"–ն: Պայմանագրի ժամկէտը լրանում է 2013թ: