Կադրային փոփոխութիւններ ոստիկանութիւնում


Կադրային փոփոխութիւններ ոստիկանութիւնում

  • 24-11-2011 15:15:28   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարեանը նոյեմբերի 23-ին զբաղեցրած պաշտօնից ազատել է Երեւանի ճանապարհային ոստիկանութեան պետ, մայոր Արսէն Մարդոյեանին: Ոստիկանապետի հրամանով, Մարդոյեանն ազատուել է 1-ին սպայական գումարտակի հրամանատարի պաշտօնից եւ նշանակուել Ճանապարհային ոստիկանութեան 2-րդ սպայական գումարտակի առաջին վաշտի հրամանատար: Ինչպէս հաղորդում է Հանրային ռադիօն, մարդոյեանը Ճանապարհային ոստիկանութեան 1-ին սպայական գումարտակի հրամանատարի պաշտօնում նշանակուել էր այս տարուայ ապրիլին` փոխարինելով Արսէն Արշակեանին: Երեւանի Ճանապարհային ոստիկանութեան պետ է նշանակուել ոստիկանութեան փոխգնդապետ Եղիշէ Ենգիբարեանը: Ոստիկանապետի մէկ այլ հրամանով կադրերի ռեզերվ է ուղարկուել ոստիկանութեան Բաղրամեանի բաժնի պետ, գնդապետ Վարդան Մինասեանը: Իսկ բաժնի պետ նշանակուել է փոխգնդապետ Արմէն Առաքէլեանը:
  -   Հասարակութիւն