Ազգային հիփոթեքային ընկերութեան պարտատոմսերը տեղաբաշխուել էն «Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմէնիա»-ի տեղաբաշխման հարթակում


Ազգային հիփոթեքային ընկերութեան պարտատոմսերը տեղաբաշխուել էն «Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմէնիա»-ի տեղաբաշխման հարթակում

  • 24-11-2011 17:41:29   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Նոյեմբերի 24-ին «Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմէնիա»-ում առաջին անգամ տեղի է ունեցել արծեթղթերի տեղաբաշխում: Տեղաբաշխուել էն «Ազգային Հիփոթեքային Ընկերութիւն» ՒՈՒԿ Փբը-ի անուանական զեղչատոկոսային պարտատոմսերը` մէկ միլիարդ ՀՀ դրամ ծաւալով: ինչպէս յայտնում էն «նասդաք ՕԷՄԷՔՍ Արմէնիաե-ից, Ազգային հիփոթեկային ընկերութեան (ԱՀԸ) պարտատոմսերը տեղաբաշխուել էն 100%-ով, եւ տեղաբաշխումից ստացուած հասոյթը կազմել է 954,723,223.82 ՀՀ դրամ, պահանջարկը` 1,442,956,491.95 ՀՀ դրամ: Միջին կշռուած եկամտաբերութիւնը կազմել է 9.38%, իսկ կտրման եկամտաբերութիւնը` 9.63%: «Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմէնիա»-ի Գլխաւոր տնօրէն Կոնտստանտին Սարօյեանը ողջունել է Ահը-ի` բորսայական հարթակում տեղաբաշխումը իրականացնելու որոշումը, նշելով որ այն հնարաւոր դարձաւ շուկայի բոլոր մասնակիցների համատեղ ջանքերի, ինչպէս նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի աջակցութեան շնորհիւ: Տեղաբաշխման հարթակը «Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմէնիա»-ի կողմից տրամադրուող այն լրացուցիչ ծառայութիւններից է, որոնք հնարաւոր է իրագործել ընկերութիւնների կողմից պահանջարկի առկայութեան դէպքում, քանի որ Բորսան շարունակաբար հետեւում է շուկայի զարգացմանն ուղղուած լրացուցիչ եւ որակեալ ծառայութիւնների մատուցման իր առաքելութեանը: ահը-ի Գործադիր տնօրէն Մհեր Եդիգարեանը հնչեցրել է աճուրդի կայացումը խորհրդանշող զանգը եւ նշել, որ գոհ է արդիւնքներից, քանի որ պահանջարկը նոյնիսկ գերազանցել է առաջարկը` յաւելելով, որ դա առաջին քայլն է` կապիտալի շուկայում իրենց աշխատանքը շարունակական է լինելու: «Ազգային Հիփոթեքային Ընկերութիւն» ՒՈՒԿ Փբը-ի մասին «Ազգային Հիփոթեքային Ընկերութիւն»վերաֆինանսաւորում իրականացնող վարկային կազմակերպութիւն Փակ Բաժնետիրական Ընկերութիւնը գրանցուել եւ լիզենզաւորուել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թուականի հոկտեմբերի 19-ի թիւ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիւ 26, 16.06.2009թ վարկային գործունէութեան լիցենզիայ թիւ 26): Ընկերութեան միակ հիմադիրն ու բաժնետէրը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը: NASDAQ OMX-ի մասին NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերութիւնն է: Այն բորսայական ծառայութիւններ է մատուցում եւ առաջատար տեխնոլոգիաներ ներդնում վեց մայրցամաքներում գտնուող երկրներում, եւ ունենալով իր հարթակներում ցուցակուած աւելի քան 3,900 ընկերութիւններ` առաջինն է նաեւ ցուցակուած ընկերութիւնների թուով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրուած էն աւելի քան 50 երկրների 70 բորսաներում, քլիրինգային կազմակերպութիւններում եւ կենտրոնական դեպոզիտարիաներում: 2008թ.-ի յունուարին սկանդինաւեան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) եւ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրուարին NASDAQ-ի եւ OMX-ի միաւորման արդիւնքում ստեղծուած NASDAQ OMX Group-ը դարձաւ Հֆբ-ի եւ Հկդ-ի միակ սեփականատէրը: 27.01.2009թ.-ից «հայաստանի ֆոնդային բորսաէ Բբը-ն պաշտօնապէս վերանուանուել է «Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմէնիաէ»ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին «Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմէնիա» ԲԲԸ-ն դարձաւ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատէրը:
  -   Տնտեսութիւն