Հայաստանի փոխվարչապետ Արմէն Գէորգեանը այցելել է Լոռու մարզ


Հայաստանի փոխվարչապետ Արմէն Գէորգեանը այցելել է Լոռու մարզ

  • 30-11-2011 17:17:22   |   |  Տնտեսութիւն
Վանաձորում Ա. Գէորգեանը ծանօթացել է նաեւ տարոն-2 թաղամասի Ուկրաինական եւ Տարոն-4 թաղամասի Տաւրոսի 6-րդ փողոցի վերականգնման աշխատանքներին: Փոխվարչապետին զեկուցուել է, որ արդէն կատարուել է աշխատանքների աւելի քան 50 տոկոսը, դրանք կշարունակուէն նաեւ յաջորդ տարի: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ մասով Վանաձորի փողոցների վերականգնման համար ընդհանուր առմամբ յատկացուել է 200 մլն դրամ: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին մասի աւարտի եւ երկրորդ մասի իրականացման ընթացքի մասին փոխվարչապետին զեկուցուել է նաեւ մարզպետարանում կայացած խորհրդակցութեան ընթացքում: Տեղեկացուել է, որ ծրագրի առաջին մասով յատկացուած 1,3 մլրդ դրամով նախատեսուած աշխատանքները հիմնականում աւարտուել էն` մարզի համայնքներում կատարուել էն ճանապարհների, շէնքերի տանիքների, դպրոցների եւ մանկապարտէզների վերանորոգման աշխատանքներ: Միայն ընթացքի մէջ է ղուրսալի համայնքում փախստական ընտանիքների համար տների գնման ծրագիրը, որը կ'աւարտուի առաջիկայ տասն օրուայ ընթացքում: Ծրագրի երկրորդ մասով հիմնականում կվերակառուցուէն միջհամայնքային ճանապարհներ, կվերանորոգուէն դպրոցական եւ նախադպրոցական հաստատութիւններ, ջրագծեր, բազմաբնակարան շէնքերի տանիքներ: Ընդհանուր առմամբ` կը կառուցուի, կը հիմնանորոգուի եւ կը վերանորոգուի 55 օբյեկտ, որոնցից երեքում աշխատանքներն արդէն աւարտուել էն, ընթացքում էն 12-ի աշխատանքները: Փոխվարչապետը կարեւորեց աշխատանքների` ժամանակին եւ որակով իրականացումը`մարզպետին յանձնարարելով ուշադրութեան կենտրոնում պահել դրանց ընթացքը: Խորհրդակցութեանը ներկայացուել են նաեւ մարզի համայնքային բիւջէների 2011թ. տասն ամիսների կատարողականի ցուցանիշները: Նոյեմբերի 1-ի դրութեամբ Լոռու մարզի համայնքների բիւջէների փաստացի մուտքերը նախատեսուած 4 մլրդ դրամի դիմաց կազմել էն 3, 7 մլրդ դրամ (կատարողականը`91,8%): Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 77%, հաւաքագրման մակարդակը 2010թ. նոյն ժամանակահատուածի համեմատ նուազել է 2 %-ով: 2010թ. նոյն ժամանակահատուածի համեմատ 7-ական տոկոսով նուազել էն հողի հարկի (կատարողականը` 71.1 %) եւ գոյքահարկի (կատարողականը` 71.9 %) հաւաքագրման ցուցանիշները: հողի հարկի հաւաքագրումը հիմնականում նուազել է վանաձոր, Տաշիր, Ալաւերդի, Ֆիոլետովոյ, Վահագն, Լուսաղբիւր, Մեծ Պարնի, Շիրակամուտ, Լեռնահովիտ, Ձիւնաշող, Աթան, Մեծ Այրում, Վարդաբլուր, Գիւլագարակ, Ուրասար, գոյքահարկինը` վանաձոր, սպիտակ, Տաշիր, Օձուն, Ագարակ համայնքներում: Փոխվարչապետը մարզպետարանի պատասխանատուներին յանձնարարել է մինչեւ տարեվերջ յատկապէս այս երկու հարկատեսակների ցուցանիշների բարելաւման ուղղութեամբ քայլեր ձեռնարկել` անթոյլատրելի համարելով նման միտումը: Ա. Գէորգեանը մարզպետարանի աշխատակազմին յորդորել է նաեւ մեթոդական եւ խորհրդատուական օգնութիւն ցուցաբերել համայնքներին` 2012թ. համայնքների բիւջէների կազմման գործընթացում: Փոխվարչապետին զեկուցուել է նաեւ մարզում գիւղատնտեսական իրավիճակի մասին: Տեղեկացուել է, որ մարզում արդէն կատարուել է 6500 հա աշնանացան: Տարուայ ընթացքում մարզում արտադրուել է 20 212 տ հացահատիկ` նախորդ տարուայ 13 712 տոննայի դիմաց: Աճ է արձանագրուել նաեւ կարտոֆիլի բերքի առումով. արտադրուել է 36, 5 հազ. տոննա ` նախորդ տարուայ 4,7 հազ. տոննայի դիմաց: Փոխվարչապետին զեկուցուել է նաեւ, որ արդէն աւարտուել է Մօտկորի ձորի վեց համայնքները միմեանց եւ հիմնական մայրուղուն կապող միջհամայնքային ճանապարհի վերանորոգումը: նոր տեխնոլոգիաների կիրառմամբ կառուցել է 35,8 կմ երկարութեամբ խճապատ գրունտային ճանապարհ, որի համար պետբիւջէից յատկացուել էր 290 մլն դրամ: Ճանապարհի վերանորոգումն էական նշանակութիւն կ'ունենայ հիմնականում անասնապահութեամբ զբաղուող համայնքների զարգացման համար: Տեղեկութիւններ էն ներկայացուել համայնքների գլխաւոր յատակագծերի կազմման, մարզում ինտէգրուած սոցիալական ծառայութիւնների ներդրման եւ միասնական ընդունարանների տեղակայման համար անհրաժեշտ շէնքային պայմանների յատկացման, անապահովութեան գնահատման համակարգում ընդգրկուելու նպատակով ընտանիքների փաստագրման գործընթացների մասին: Անդրադարձ է եղել նաեւ մարզի համայնքներում զօրակոչիկների հաշուառման ընդհանուր իրավիճակին, զօրահաւաքային նախապատրաստութեան հետ կապուած հարցերին:
  -   Տնտեսութիւն