«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների սակագները 2012 թվականին կնվազեն մոտ 9%-ով


«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների սակագները 2012 թվականին կնվազեն մոտ 9%-ով

  • 07-12-2011 14:50:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Հարաւկովկասեան երկաթուղի» ՓԲԸ գլխաւոր տնօրէն Շեւկետ Շայդուլլինի հրամանով հաստատուած է Ընկերութեան Սակագնային քաղաքականութիւնը 2012 թուականի համար, որը մշակուած է 2012 թուականի ԱՊՀ երկրների երկաթուղիների միջազգային բեռնափոխադրումների Սակագնային քաղաքականութեան հիման վրայ: ՀԿԷ Սակագնային քաղաքականութեան համաձայն, բեռնափոխադրման սակագները 2012 թուականին կը կրճատուէն միջինում 9%-ով: 2012 թուականի «ՀԷԿ» ՓԲԸ Սակագնային քաղաքականութիւնը, ինչպէս նաեւ 2009-2011 թթ. քաղաքականութիւնը, ուղղուած է լինելու Հայաստանի տնտեսութեան խթանմանը ճգնաժամի պայմաններում, փոխադրումների ներքին շուկայի զարգացմանը, երկաթուղային բեռնափոխադրումների մրցունակութեան բարձրացմանը եւ Ընկերութեան տնտեսութեան նկատմամբ հաւասարակշռուած մօտեցմանը: «ՀԷԿ» ՓԲԸ սակագների ձեւաւորման համար հիմք էն հանդիսանում ԱՊՀ երկրների Սակագնային համաձայնագրի դրոյթները, Հայաստանի տնտեսական հիմնական ցուցանիշները եւ կանխատեսումները, արդիւնաբերութեան զարգացման հեռանկարները, ինչպէս նաեւ Ընկերութեան Տնօրէնների խորհրդի կողմից հաստատուող բիւջետային ցուցանիշները: Փաստաթղթի համաձայն` 2012 թուականի յունուարի 1-ից մինչեւ մարտի 31-ը ներառեալ միջազգային բեռնափոխադրումների ժամանակ կիրառուելու է շուեյցարական ֆրանկ - ԱՄՆ դոլար հաշուարկման գործակից` 0,81 չափով եւ շուեյցարական ֆրանկ – եւրոյ հաշուարկման գործակից` 1,22 չափով: Միեւնոյն ժամանակ, 2012 թուականի առաջին եռամսեակում` միջազգային հաղորդակցութիւնում փոխադրման սակագնի հաշուարկման ժամանակ կը գործեն հետեւեալ շտկման գործակիցները` Շարժակազմի տեսակ Հեռաւորութիւն Շտկման գործակից Արտահանման հաղորդակցու-թիւնում Ներմուծման հաղորդակցութիւնում Ունիւերսակ եւ յատուկ շարժակազմ (բացառութեամբ «ՀԷԿ» ՓԲԸ ՍՔ 2-3 հաւելուածներում նշուած շարժակազմի) Մինչեւ 250 կմ 0,65 0,83 251 կմ-ից սկսած 0,83 0,92 Նաւթաբենզինային ցիստերներ եւ բունկերային կիսաւագոներ Մինչեւ 250 կմ - 0,50 251 կմ-ից սկսած 0,55
  -   Մամլո հաղորդագրություն