Մրցոյթ` Ռումինիայի Հանրապետութեան ուսումնական հաստաութիւններում սովորելու համար


Մրցոյթ` Ռումինիայի Հանրապետութեան ուսումնական հաստաութիւններում սովորելու համար

  • 09-12-2011 12:49:06   |   |  Հայտարարություններ
Ռումինիայի կառավարությունը հայտարարել է մրցույթ՝ 2012-2013 ուսումնական տարում Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիներին հատկացվող՝ բակալավրի, մագիստրոսի եւ ասպիրանտի կրթական աստիճանների համար հատկացվող անվճար տեղերի համար: Ուսուցումը իրականացվելու է ռումիներեն լեզվով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողները անցնում են լրացուցիչ մեկ տարվա ռումիներենի դասընթաց /նախապատրաստական/: Կրթաթոշակը ներառում է անվճար ուսուցում, կեցություն /ուսանողական հանրակացարան/ եւ ամսական կրթաթոշակ (65-ից 85 եվրոյին համարժեք): Կրթաթոշակային ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ` այցելելով Ռումինիայի արտաքին գործերի նախարարության http://www.mae.ro/en/node/10251 կայքէջը: Ցանկացողները անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեն մինչեւ 2012 թվականի հունվարի 15-ը Հայաստանում Ռումինիայի դեսպանություն /hասցե` Բարբյոսի փող., 15; hեռ.` 27-53-32/. •4 լուսանկար, •ինքնակենսագրություն /CV/, •բժշկական տեղեկանք, •անձնագրի պատճենը, •ծննդյան վկայականի պատճենը՝ նոտարի կողմից անգլերեն թարգմանված եւ ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/, •միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի, ավարտական վկայականի կամ դիպլոմի պատճենը՝ նոտարի կողմից անգլերեն, ֆրանսերեն կամ ռումիներեն թարգմանված եւ ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/, •դիպլոմի միջուկի պատճենները, իսկ ավարտական կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից անգլերեն թարգմանված եւ ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/: •ռումինական կողմից ներկայացված հարցաթերթիկներ: Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ նաեւ ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության միջազգային համագործակցության բաժնից /56-23-64/: Կից ներկայացնում ենք ռումինական կողմից ներկայացված հարցաթերթիկները եւ Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկը: http://www.edu.am/index.php?topMenu=9&menu1=-1&menu2=9&id=4953&lang=arm
  -   Հայտարարություններ