Բակոյ Սահակեանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Սամուէլ Նիկոյեանի հետ


Բակոյ Սահակեանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Սամուէլ Նիկոյեանի հետ

  • 12-12-2011 19:54:36   | Հայաստան  |  Քաղաքական
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ: Ըստ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության, Նախագահ Սահակյանը շնորհավորել է Սամվել Նիկոյանին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է, որ ներխորհրդարանական կապերի ամրապնդումը հանդիսանում է փոխգործակցության կարեւորագույն ուղղություններից մեկը եւ նրա ընդլայնումը ունի եւ ներքին, եւ արտաքին քաղաքական մեծ նշանակություն: Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:
  -   Քաղաքական