Մեկնարկել է Գիւմրի-կարս եռօրեայ տնտեսական ֆորումը


Մեկնարկել է Գիւմրի-կարս եռօրեայ տնտեսական ֆորումը

  • 14-12-2011 21:12:41   |   |  Քաղաքական
Դեկտեմբերի 14-ին Գիւմրիում մեկնարկել է Գիւմրու զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպուած Գիւմրի-կարս տնտեսական երկրորդ ֆորումը: Եռօրեայ միջոցառումը կազմակերպուել է «Աջակցութիւն Հայաստան-թուրքիայ յարաբերութիւնների բարելաւմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացւում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան (ԱՄՆ ՄԶԳ) օժանդակութեամբ` Եւրասիայ համագործակցութիւն հիմնադրամի, Երեւանի մամուլի ակումբի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի եւ հայաստանի արդիւնաբերողների եւ գործարարների (գործատուների) միութեան կոնսորցիումի կողմից: Ֆորումը համաֆինանսաւորւում է բրիտանական «Միջազգային տագնապ» կազմակերպութեան կողմից: Միջոցառումը մեկնարկել է դեկտեմբերի 14-ին Գիւմրու «Արաքս» հիւրանոցի կոնֆերանսների դահլիճում` համախմբելով շուրջ 30 հայկական եւ թուրքական ընկերութիւնների, այդ թւում` պանրագործներ, գինեգործներ, մսի եւ կաթի արտադրութեան ոլորտի, զբօսաշրջութեան եւ ռեստորանային գործի, ինչպէս նաեւ քարի մշակման մասնագէտներ Գիւմրի, Վանաձոր եւ կարս քաղաքներից: Ուրբաթ օրը, դեկտեմբերի 15-ին նախատեսուած էն առանձին թեմատիկ խմբերի այցեր տեղական գործարաններ եւ ծանօթացում հայկական արտադրանքի ու տեխնոլոգիաների հետ: Ֆորումը կ'ամփոփուի դեկտեմբերի 16-ին` թեմատիկ խմբերի ներկայացումներով եւ համագործակցութեան ծրագրերի քննարկմամբ: Գիւմրի-կարս տնտեսական ֆորումը իւրօրինակ հնարաւորութիւն է ընձեռում Հայաստան-թուրքիայ գործարար շրջանակների միջեւ համագործակցութիւնը խթանելու, մասնաւորապէս, Գիւմրի եւ Կարս սահմանակից քաղաքների միջեւ տնտեսական համագործակցութիւն ու երկխօսութիւն կառուցելու համար: Առաջին Գիւմրի-կարս տնտեսական ֆորումն անցկացուել է 2008 թ-ին Կարսում: ԱՄՆ Մզգ-ն եւ կոնսորցիումի անդամներն աջակցում էն Հայաստան-թուրքիայ յարաբերութիւնների բարելաւմանը` խթանելով քաղաքացիական հասարակութեան համագործակցութիւնը, հիմնելով գործարարների եւ պրոֆէսիոնալների ցանցեր եւ զարգացնելով եղած համագործակցութեան օրինակները, ինչպէս նաեւ սատարելով երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնման ձեւաւորմանը եւ խորացմանը` տարածաշրջանում խաղաղութեան եւ տնտեսական ինտէգրման հասնելու նպատակով:
  -   Քաղաքական