ՀՀ փոխվարչապետը աշխատանքային այց է կատարել Սիւնիքի մարզ


ՀՀ փոխվարչապետը աշխատանքային այց է կատարել Սիւնիքի մարզ

  • 16-12-2011 18:00:50   |   |  Տնտեսութիւն
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանը դեկտեմբերի 16-ին աշխատանքային այցով մեկնել է Սիւնիքի մարզ: Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարութեան հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, Սիսիանում փոխվարչապետը մասնակցել է տարածաշրջանի համայնքների միութեան կողմից իրականացուած «Համատեղ ուժերով զարգացնենք համայնքը» ծրագրի շնորհանդէսի արարողութեանը, որի ընթացքում ներկայացուել են միութեան կազմում ընդգրկուած համայնքների գոյքահարկի եւ հողի հարկի աւտոմատացուած համակարգի ցանցը, միութեան կայքը: Համակարգի շնորհիւ համայնքների գոյքահարկի եւ հողի հարկի բազաների կառավարումը կը դառնայ առաւել արդիւնաւէտ, համայնքներն իրական ժամանակի ռեժիմով կարող էն ծանօթանալ իրենց բազաներին: Ներկայացուել են նաեւ ծրագրի շրջանակում մշակուած միջհամայնքային համագործակցութեան հինգ նախագծէր, որոնք մասնաւորապէս վերաբերում էն համայնքներում աղբահանութեան կազմակերպմանը, միջհամայնքային ճանապարհների բարեկարգմանը, համայնքային կարեւորութեան այլ խնդիրների: Նշուած ծրագրերը կեանքի կոչելու համար Սիսիանի համայնքների միութիւնը մտադիր է դիմել դոնոր կազմակերպութիւններին: «Համատեղ ուժերով զարգացնենք համայնքը» ծրագիրն իրագործուել է ԱՄՆ Մզգ աջակցութեամբ «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպութեան կողմից իրականացուող «Քաղաքացիական հասարակութեան եւ տեղական ինքնակառավարման աջակցութեան ծրագրի» շրջանակում: Փոխվարչապետը գոհունակութիւն յայտնելով աւտոմատացուած ցանցի ներդրման առնչութեամբ` յոյս է յայտնել, որ այն կը նպաստի համայնքների կողմից սեփական եկամուտների հաւաքագրման արդիւնաւէտութեան եւ բիւջետային կարգապահութեան բարձրացմանը: Նա կարեւորել է ծրագրի կիրառութիւնը համայնքային միւս միութիւնների կողմից: Փոխվարչապետը հետաքրքիր է համարել նաեւ միջհամայնքային համագործակցութեան ծրագրերը` պատրաստակամութիւն յայտնելով աջակցել դրանց իրագործման համար ռեսուրսներ գտնելու հարցում: Այցի շրջանակում փոխվարչապետը Սիսիան եւ Գորիս քաղաքներում մասնակցել է փոստային մասնաճիւղերի, իսկ Տաթեւ համայնքում`փոստային բաժանմունքի վերաբացման արարողութիւններին: «Հայփոստ»ՓԲԸ հաւատարմագրային կառավարիչ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ը մարզերում շարունակում է արդիականացման ծրագիրը: Միայն այս տարի մարզերում վերաբացուել է արդիականացուած 38 բաժանմունք, ծրագիրը շարունակական է, եւ յաջորդ տարի նախատեսւում է արդիականացնել եւս 35-ը: Նշուեց, որ մինչեւ տարեվերջ կնորացուէն եւ կվերաբացուէն նաեւ Ագարակի, Քաջարանի, Կապանի փոստային բաժանմունքները: Վերազինուած բաժանմունքների միջոցով քաղաքացիներին աւելի արագ եւ օպերատիւ փոստային, ֆինանսական եւ կոմերցիոն ծառայութիւններ կմատուցուէն: Բաժանմունքներում փոխուել եւ նորացուել էն ենթակառուցուածքները, տեղադրուել էն արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացուել է մալուխային համակարգը: Փոխվարչապետը շրջայց է կատարել նորացուած բաժանմունքներում, ծանօթացաւ պայմաններին, կատարուած աշխատանքներին: Նա դրական է գնահատել արդիւնքները` յատկապէս կարեւորելով այն, որ հեռաւոր մարզերի բնակիչներին եւս հասանելի էն դառնում որակեալ ծառայութիւնները: Տաթեւի վերաբացուած փոստային բաժանմունքում էլ փոխվարչապետը խորհրդակցութիւն է անցկացրել` «Տաթեւի վերածնունդ» զբօսաշրջային ծրագրի իրականացման ընթացքի քննարկման նպատակով: Մասնակցել են Սիւնիքի մարզպետ Ս. Խաչատրեանը, Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամի գործադիր տնօրէն Ա. Խաչատուրեանը, տարածաքային կառավարման, քաղաքաշինութեան, մշակոյթի նախարարութիւնների ներկայացուցիչներ, համապատասխան համայնքների ղեկավարներ: Անդրադարձ է եղել անհրաժեշտ ենթակառուցուածքների ձեւաւորմանը, իրաւական կարգաւորում պահանջող հարցերին, կարեւորուեց շահագրգիռ մարմինների համագործակցուած աշխատանքը: Փոխվարչապետը տարածքային եւ տեղական իշխանութիւնների ներկայացուցիչներին յորդորել է ամենայն աջակցութիւն ցուցաբերել ծրագրի իրականացմանը:
  -   Տնտեսութիւն