Բակոյ Սահակեանը հանդիպում է ունեցել ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցչի հետ


Բակոյ Սահակեանը հանդիպում է ունեցել ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցչի հետ

  • 11-03-2011 16:33:35   |   |  Քաղաքական
Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը մարտի 11-ին Փարիզում հանդիպում է ունեցել ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Մուրադ Փափազեանի հետ: Հանդիպմանը քննարկուել էն Հայրենիք-սփիւռք կապերի ամրապնդման, արցախեան հիմնախնդրի կարգաւորման, հայոց ցեղասպանութեան ճանաչման, ինչպէս նաեւ Սփիւռքում հայ ինքնութեան պահպանման հետ կապուած հարցեր: Երկուստէք ընդգծուել է համակարգուած աշխատանքի կարեւորութիւնը, Արցախում եւ Սփիւռքում գործող կազմակերպութիւնների ու քաղաքական ուժերի միջեւ յետագայ համագործակցութեան զարգացման անհրաժեշտութիւնը: Հանդիպմանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետութիւնում Արցախի Հանրապետութեան մշտական ներկայացուցիչ Յովհաննէս Գէորգեանը: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՈՒՈՒԹԵԱՆ ԳԼԽԱՒՈՐ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ
  -   Քաղաքական