Շուշիի արհեստագործական ուսումնարանը մեծ նշանակութիւն կ'ունենայ<br /> հանրապետութեան համար որակեալ մասնագէտների պատրաստման գործում


Շուշիի արհեստագործական ուսումնարանը մեծ նշանակութիւն կ'ունենայ
հանրապետութեան համար որակեալ մասնագէտների պատրաստման գործում

  • 11-03-2011 12:54:53   |   |  Քաղաքական
Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը մարտի 10-ին Փարիզում հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճիւղի տնօրէն Պետրոս Թերզեանի եւ նոյն կառոյցի անդամ Ռոբերտ Հայդադիրեանի հետ: Հանդիպմանը քննարկուել էն Արցախում հիմնադրամի խողովակներով իրականացուող տարբեր ծրագրերին վերաբերող հարցեր: Յատուկ ուշադրութիւն է դարձուել Շուշի քաղաքում արհեստագործական ուսումնարանի կառուցման հետ կապուած հարցերին: Բակոյ Սահակեանը երախտագիտութիւն է յայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճիւղին` Արցախին մշտապէս սատարելու համար։ Նա ընդգծել է արհեստագործական ուսումնարանի նշանակութիւնը ինչպէս Շուշիի, այնպէս էլ ողջ հանրապետութեան համար որակեալ մասնագէտների պատրաստման տեսանկիւնից: Հանդիպմանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետութիւնում Արցախի Հանրապետութեան մշտական ներկայացուցիչ Յովհաննէս Գէորգեանը: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՈՒՈՒԹԵԱՆ ԳԼԽԱՒՈՐ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ
  -   Քաղաքական