Ընդգծուել է Արցախի ներկայացուցչութիւնների աշխատանքներին նոր որակ հաղորդելու անհրաժեշտութիւնը


Ընդգծուել է Արցախի ներկայացուցչութիւնների աշխատանքներին նոր որակ հաղորդելու անհրաժեշտութիւնը

  • 09-03-2011 17:37:24   |   |  Քաղաքական
Նախագահ Բակոյ Սահակեանը մարտի 9-ին Փարիզում Արցախի Հանրապետութեան մշտական ներկայացուցչութիւնում հրաւիրել է աշխատանքային խորհրդակցութիւն` Եւրոպական պետութիւններում եւ Ամն-ում մեր հանրապետութեան մշտական ներկայացուցիչների եւ դիւանագիտական գործուղման մէջ գտնուող ԱԳՆ աշխատակիցների հետ: Հանդիպման ընթացքում քննարկուել է Արցախի դիւանագիտական առաքելութիւնների գործունէութեանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահն ընդգծել է հիւրընկալ երկրներում Արցախի ներկայացուցչութիւնների աշխատանքներին նոր որակ հաղորդելու անհրաժեշտութիւնը` յատուկ ուշադրութիւն դարձնելով քաղաքական, վերլուծական եւ մշակութային շրջանակների հետ յարաբերութիւնների զարգացմանը: Նա կոնկրէտ յանձնարարականներ է տուել արցախցի դիւանագէտներին աշխատանքների պատշաճ կազմակերպման ուղղութեամբ: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՈՒՈՒԹԵԱՆ ԳԼԽԱՒՈՐ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ
  -   Քաղաքական