Կոչ է արւում վերջ տալ Ռուսաստանում ազգամիջեան թշնամանքի արտայայտումներին


Կոչ է արւում վերջ տալ Ռուսաստանում ազգամիջեան թշնամանքի արտայայտումներին

  • 22-02-2011 14:27:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Hayland.am հայկական սոցիալական կայքում ընթանում է ակտիւ ստորագրահաւաք` ցանցի օգտուողի կողմից ՀՀ եւ Ռդ-ի նախագահներին ուղղուած նամակների օգտին: Նամակները կոչ էն անում վերջ տալ վերջերս Ռուսաստանում խիստ տարածում ստացած ազգամիջեայ թշնամանքի արտայայտումներին: Hayland.am ռեսուրսի օգտուող Յարութիւն Գեօզալեանը հրապարակել է իր բլոգում 2 նամակ` ուղղուած Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներին, պահանջելով կանխել Ռուսական քաղաքներում սովորական դարձած ազգամիջեայ թշնամանքի հողի վրայ կատարուող նորանոր յանցանքները: “ռուսաստանը բազմազգ պետութիւն է, որտեղ ապրում էն տարատեսակ մշակոյթների ներկայացուցիչներ: Նրանք, ովքեր իրենց հայրենասէր էն կոչում եւ մարդ էն սպանում` ելնելով միայն ազգային պատկանելութիւնից, իրականում ֆաշիստներ էն եւ ոչ մի կապ չունէն իսկական հայրենասէրների հետ”,- պնդում է նամակի հեղինակը, յատուկ նշելով վերջերս Մոսկուայում սպանուած 23-ամեայ ուսանող, Հհ-ի քաղաքացի` Մկրտիչ Մկրտչեանի: “մենք` հայերս, լինելով բազմաթիւ պետութիւնների, այդ թւում` Ռուսաստանի քաղաքացիներ, պահանջում ենք, որ ազգային փոքրամասնութիւնների խնդիրը առժանանայ համարատասխան ուշադրութեան: Մեզ պէտք չէն ցուցադրական դատեր, մեզ պէտք է հարցի լուծում եւ դրական արդիւնք:” Hayland.am-ի օգտուողները եւ ադմինիստրացիան աջակցում էն այս նախագծին եւ կցում իրենց ձայները նամակում արտայայտուած պահանջներին: Թողնել ձեր ստորագրութիւնը եւ ծանօթանալ նամակների ամբողջական բովանգակութեանը կարելի է հետեւեալ յղումով` http://hayland.am/Blog/ViewPost.aspx?PostID=28140 : Hayland.am ամենամեծ հայկական սոցիալական ցանցը ստեղծուել է 2008 թ.-ին եւ տուեալ պահին ունի աւելի քան 119 000 գրանցուած այցելուներ: Նախագծի ղեկավար` Արտաշէս Մկրտչեան Հեռախօս` + 374 10 560 494 Էլ. Փոստ` artashesmkrtchyan@hayland.am Կայքի հասցէ` www.hayland.am 22 փետրուարի, Երեւան-մոսկուայ
  -   Մամլո հաղորդագրություն