Կոչ է արվում վերջ տալ Ռուսաստանում ազգամիջյան թշնամանքի արտահայտումներին


Կոչ է արվում վերջ տալ Ռուսաստանում ազգամիջյան թշնամանքի արտահայտումներին

  • 22-02-2011 14:27:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Hayland.am հայկական սոցիալական կայքում ընթանում է ակտիվ ստորագրահավաք` ցանցի օգտվողի կողմից ՀՀ եւ ՌԴ-ի նախագահներին ուղղված նամակների օգտին: Նամակները կոչ են անում վերջ տալ վերջերս Ռուսաստանում խիստ տարածում ստացած ազգամիջյա թշնամանքի արտահայտումներին: Hayland.am ռեսուրսի օգտվող Հարություն Գյոզալյանը հրապարակել է իր բլոգում 2 նամակ` ուղղված Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներին, պահանջելով կանխել Ռուսական քաղաքներում սովորական դարձած ազգամիջյա թշնամանքի հողի վրա կատարվող նորանոր հանցանքները: “Ռուսաստանը բազմազգ պետություն է, որտեղ ապրում են տարատեսակ մշակույթների ներկայացուցիչներ: Նրանք, ովքեր իրենց հայրենասեր են կոչում եւ մարդ են սպանում` ելնելով միայն ազգային պատկանելությունից, իրականում ֆաշիստներ են եւ ոչ մի կապ չունեն իսկական հայրենասերների հետ”,- պնդում է նամակի հեղինակը, հատուկ նշելով վերջերս Մոսկվայում սպանված 23-ամյա ուսանող, ՀՀ-ի քաղաքացի` Մկրտիչ Մկրտչյանի: “Մենք` հայերս, լինելով բազմաթիվ պետությունների, այդ թվում` Ռուսաստանի քաղաքացիներ, պահանջում ենք, որ ազգային փոքրամասնությունների խնդիրը առժանանա համարատասխան ուշադրության: Մեզ պետք չեն ցուցադրական դատեր, մեզ պետք է հարցի լուծում եւ դրական արդյունք:” Hayland.am-ի օգտվողները եւ ադմինիստրացիան աջակցում են այս նախագծին եւ կցում իրենց ձայները նամակում արտահայտված պահանջներին: Թողնել ձեր ստորագրությունը եւ ծանոթանալ նամակների ամբողջական բովանգակությանը կարելի է հետեւյալ հղումով` http://hayland.am/Blog/ViewPost.aspx?PostID=28140 : Hayland.am ամենամեծ հայկական սոցիալական ցանցը ստեղծվել է 2008 թ.-ին եւ տվյալ պահին ունի ավելի քան 119 000 գրանցված այցելուներ: Նախագծի ղեկավար` Արտաշես Մկրտչյան Հեռախոս` + 374 10 560 494 Էլ. Փոստ` artashesmkrtchyan@hayland.am Կայքի հասցե` www.hayland.am 22 փետրվարի, Երեւան-Մոսկվա
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play