Արցախը շահագրգռուած է արտերկրից ժամանակակից տեխնոլոգիաների<br /> ու ներդրումների ներգրաւմամբ<br />


Արցախը շահագրգռուած է արտերկրից ժամանակակից տեխնոլոգիաների
ու ներդրումների ներգրաւմամբ

  • 03-02-2011 18:02:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան նախագահ Բակո Սահակեանի հետ Սլովակիայից, Աուստրիայից եւ Չեխիայից ժամանած մի խումբ գործարարների փետրուարի 3-ի հանդիպման ընթացքում քննարկուել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապուած հարցեր: Յատուկ ուշադրութիւն է յատկացուել էներգետիկայի, գիւղատնտեսութեան եւ շինարարութեան ոլորտներին, ինչպէս նաեւ կադրերի պատրաստման ու վերապատրաստման հարցերին: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից Բ.Սահակեանը նշել է, որ Արցախը շահագրգռուած է արտերկրից ժամանակակից տեխնոլոգիաների ու ներդրումների ներգրաւման եւ փոխշահավետ համագործակցութեան մէջ, ինչի համար երկրում ստեղծուած են բոլոր պայմանները:
  -   Տնտեսութիւն