Հայաստանում եւս մէկ ոսկու հանքավայր կը շահագործուի բաց եղանակով


Հայաստանում եւս մէկ ոսկու հանքավայր կը շահագործուի բաց եղանակով

  • 02-02-2011 13:26:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանում եւս մէկ ոսկու հանքավայր` Ամուլսարի հանքավայրը, կը շահագործուի բաց եղանակով: Հետախուզման արտօնագիրը ստացել է ,գէոթիմէ ընկերութիւնը, որը Հայաստանում ներկայացնում է կանադական ,Lidian Internationalէ ընկերութեան շահերը: Ենթադրւում է, որ հանքավայրի շահագործումը կը սկսուի 2011թ.: Մինչ այժմ ընկերութիւնն անցկացրել է երկրաբանահետախուզական աշխատանքներ եւ յայտարարել, որ Հայաստանում Ամուլսարը ոսկու պաշարների նոր յայտնութիւն է: Տարեցները ցոյց էն տալիս վայրեր, որտեղ ֆրանսիացիները ոսկի էին արդիւնահանում 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին, սակայն խորհրդային իշխանութիւնների հաստատումից յետոյ հեռացան: ,խորհրդային իշխանութիւնները խնայում էին ոսկին կամ թէ ուրիշ բան, բայց չէին արդիւնահանումէ,- ասացին մեզ Ամուլսարից 18 կմ հեռաւորութեան վրայ տեղակայուած Գորայք գիւղում: Ընկերութեան տուեալներով հանքավայրը պարունակում է 1.4 միլիոն ունցիայ ոսկի/ մօտ 40 տոննա: Ոսկու կորզման համար ընկերութիւնը ենթադրում է կիրառել կ'ոյտային տարալուացման մեթոդ, ինչի դէպքում կարելի է 95-97% ոսկի կորզել: Այդ մասին ասուած է Highlights բաժնում (,ամենագլխաւորըէ), որով բացւում է ընկերութեան կայքը: ,Lidian Internationalե-ի բաժնետոմսերը արժէքորոշւում էն Տորոնտոյի ֆոնդային բորսայում (Կանադա): Ընկերութեան գլխաւոր բաժնետէրը IFC միջազգային ֆինանսական կ'որպորացիան է, որը Համաշխարհային բանկի, ,Newmont Mining Corporationե-ի եւ Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի խմբի մի մասն է: ,էկոլուրէ տեղեկատուական ՀԿ 02.02.2011
  -   Մամլո հաղորդագրություն