Վետերանների հիմնախնդիրները մշտապէս գտնւում են Արցախի իշխանութիւնների ուշադրութեան կենտրոնում<br />


Վետերանների հիմնախնդիրները մշտապէս գտնւում են Արցախի իշխանութիւնների ուշադրութեան կենտրոնում

  • 17-01-2011 15:16:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով յունվարի 17-ին Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների, Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան նախագահ Բակո Սահակեանը շնորհաւորել է նրանց ամանորեայ տոների կապակցութեամբ` ընդգծելով, որ նրանց անցած հերոսական ուղին օրինակ է ծառայել նաեւ Արցախեան ազատամարտի ժամանակաշրջանում: Ըստ ԼՂՀ-ի նախագահի աշխատակազմի Տեղեկատուութեան գլխաւոր վարչութեան հաղորդագրութեան, Բ.Սահակեանը նշել է, որ վետերանների հիմնախնդիրները մշտապէս գտնւում են իշխանութիւնների ուշադրութեան կենտրոնում, եւ պետութիւնը կանի հնարաւորը նրանց սոցիալական պայմանների բարելաւման ուղղութեամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Արցախի ազատամարտիկների միութեան նախագահ Սամուէլ Կարապետեանը:
  -   Քաղաքական