Վետերանների հիմնախնդիրները մշտապես գտնվում են Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում<br />


Վետերանների հիմնախնդիրները մշտապես գտնվում են Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում

  • 17-01-2011 15:16:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով հունվարի 17-ին Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների, Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է նրանց ամանորյա տոների կապակցությամբ` ընդգծելով, որ նրանց անցած հերոսական ուղին օրինակ է ծառայել նաեւ Արցախյան ազատամարտի ժամանակաշրջանում: Ըստ ԼՂՀ-ի նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության, Բ.Սահակյանը նշել է, որ վետերանների հիմնախնդիրները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում, եւ պետությունը կանի հնարավորը նրանց սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play