«Facebook»-ում Շահումեանի հանքավայրի շահագործման բաց նախագիծը բացայայտ ցեղասպանութիւն է որակուել


«Facebook»-ում Շահումեանի հանքավայրի շահագործման բաց նախագիծը բացայայտ ցեղասպանութիւն է որակուել

  • 14-01-2011 16:24:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Facebook սոցիալական ցանցում Կապանի Շահումեանի հանքավայրի շահագործման բաց նախագիծը մարդկանց դէմ բացայայտ ցեղասպանութիւն անուանեցին: Խօսքը ,Deno Gold Miningէ ընկերութեան նախագծի մասին է, որի համաձայն` Շահումեանի ոսկու բազմամետաղային հանքավայրը շահագործուելու է բաց եղանակով: Այդպիսով պայթեցումների, փոշու եւ տոքսիկ տարրեր պարունակող միլիոնաւոր տոննա ապարների ազդեցութեան տակ կը յայտնուի Կապան քաղաքի տարածքը, որը մասնակիօրէն տեղակայուած է հանքավայրի վրայ: ,տեղի մասնագէտներն ահազանգում էն, որ սարսափելի հետեւանքների կը բերի շահագործուող հանքի մօտեցումը բնակեցուած շրջաններինէ,- գրուած է նախագծին ուղղուած արձագանքի մէջ: Facebook սոցիալական ցանցում տարածուած ահազանգին արձագանքեցին հասարակական կազմակերպութիւնները: Յունուարի 13-ին` Երեւանի Օրհուս կենտրոնում, տեղի ունեցաւ տուեալ նախագծի քննարկումը: Նախագիծը դեռ չի ներկայացուել բնապահպանական փորձաքննութեան, բայց եւ մարզպետարանը, եւ Կապանի քաղաքապետը, եւ կառավարութիւնը նրա մասին արդէն խօսում էն ինչպէս իրականացման յանձնուած նախագծի մասին: Նախագծի իրականացման համար առաջին հերթին հատուելու է 50 հազար ծառ, այսինքն` բոլոր մրգատու ծառերը, որոնք ընկերութիւթիւնը գնել է բնակիչներից: Դրա համար անհրաժեշտ է միայն հողերի կատեգորիայի փոփոխման կառավարութեան որոշում: Որպէս կանոն, որոշումն ընդունւում է հետեւեալ ձեւակերպմամբ` հանրային գերակայ շահ ճանաչել հողատարածքը: Այս փաստարկը բերւում է միշտ, երբ մասնաւոր ընկերութիւնը մտադիր է մեծացնել սեփական շահոյթը հանրային եւ ազգային սեփականութեան` ոսկու, պղնձի, մոլիբդենի, ցինկի, արծաթի, երկաթի եւ, վերջապէս, ուրանի հաշուին: Ոչ պետութիւնը, ոչ ժողովուրդը դրանից ոչ միայն չէն շահում, այլ ընդհակառակը, տալով հարստութիւնը, վերածւում էն ապարների եւ պոչերի գլոբալ աղբանոցի: Հայաստանի ընդերքի բաց շահագործումը նրա վերջն է: Այդ կարծիքին եկան քննարկման մասնակիցները, ովքեր որոշեցին բողոքի հասարակական կ'ամպանիայ սկսել ինչպէս տուեալ նախագծի մակարդակով, այնպէս էլ Հայաստանում ընդերքի շահագործման հետ կապուած կոնցեպտուալ որոշումների մակարդակով: 14.01.2011
  -   Մամլո հաղորդագրություն