Բակոյ Սահակեանը մասնակցել է Ցուետանայ Պասկալեւայի «Ղարաբաղի վէրքերը» ֆիլմաշարի տեսասկաւառակի շնորհանդէսին


Բակոյ Սահակեանը մասնակցել է Ցուետանայ Պասկալեւայի «Ղարաբաղի վէրքերը» ֆիլմաշարի տեսասկաւառակի շնորհանդէսին

  • 07-02-2012 23:24:07   |   |  Քաղաքական
Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը փետրուարի 7-ին Ստեփանակերտի մշակոյթի եւ երիտասարդութեան պալատում մասնակցել է յայտնի բուլղարացի հեռուստալրագրող Ցուետանայ Պասկալեւայի «ղարաբաղի վէրքերըէ ֆիլմաշարի տեսասկաւառակի շնորհանդէսին: Ինչպէս "Նոյեան Տապան"-ին տեղեկացրեցին Արցախի հանրապետութեան նախագապի աաշխատկազմից, նախագահը բարձր է գնահատել Պասկալեւայի նուիրումն ու երկար տարիների աշխատանքը` ուղղուած արցախեան ազգային-ազատագրական պայքարի ճշմարտացի լուսաբանմանը, մեր շահերի եւ արդարութեան պաշտպանութեանը: Բակոյ Սահակեանի խօսքով` դրա վառ օրինակն է «ղարաբաղի վէրքերըէ ֆիլմաշարը, որը հանդիսանում է Արցախեան ազատամարտի վաւերագրութեան լաւագոյն էջերից մէկը եւ իրականացնում է կարեւոր առաքելութիւն` մեր արդար ձայնը հասցնելով միջազգային հանրութեանը, օգնելով ճիշտ ու բազմակողմանի պատկերացում կազմել ղարաբաղեան հիմնախնդրի մասին: Միջոցառմանը ներկայ էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլեանը, պաշտօնատար այլ անձինք:
  -   Քաղաքական