Բակո Սահակյանը մասնակցել է Ցվետանա Պասկալեւայի «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարի տեսասկավառակի շնորհանդեսին


Բակո Սահակյանը մասնակցել է Ցվետանա Պասկալեւայի «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարի տեսասկավառակի շնորհանդեսին

  • 07-02-2012 23:24:07   |   |  Քաղաքական
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է հայտնի բուլղարացի հեռուստալրագրող Ցվետանա Պասկալեւայի «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարի տեսասկավառակի շնորհանդեսին: Ինչպես "Նոյյան Տապան"-ին տեղեկացրեցին Արցախի հանրապետության նախագապի աաշխատկազմից, նախագահը բարձր է գնահատել Պասկալեւայի նվիրումն ու երկար տարիների աշխատանքը` ուղղված արցախյան ազգային-ազատագրական պայքարի ճշմարտացի լուսաբանմանը, մեր շահերի եւ արդարության պաշտպանությանը: Բակո Սահակյանի խոսքով` դրա վառ օրինակն է «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարը, որը հանդիսանում է Արցախյան ազատամարտի վավերագրության լավագույն էջերից մեկը եւ իրականացնում է կարեւոր առաքելություն` մեր արդար ձայնը հասցնելով միջազգային հանրությանը, օգնելով ճիշտ ու բազմակողմանի պատկերացում կազմել ղարաբաղյան հիմնախնդրի մասին: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play