Սիւնիքի եւ Վայոց Ձորի մարզերի աւելի քան 4000 երեխաներ նուէրներ ստացան Orange-ից


Սիւնիքի եւ Վայոց Ձորի մարզերի աւելի քան 4000 երեխաներ նուէրներ ստացան Orange-ից

  • 30-12-2010 18:17:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երեւան, 30 դեկտեմբերի, 2010թ. Orange-ի աջակցութեամբ արդէն երկրորդ տարին է, ինչ իրականացւում է ,բարի Ձմեռ Պապէ ծրագիրը, որի նպատակն է ամանորեայ հրաշքն իրականութեան վերածել երեխաների համար: Դեկտեմբերի 23-ից 27-ը Ջերմուկ, Վայք եւ Եղէգնաձոր քաղաքներում տեղադրուած յատուկ փոստարկղերում այս քաղաքների եւ շրջակայ գիւղերի երեխաները թողել էն իրենց նամակները`ուղղուած Ձմեռ Պապին: Ջերմուկ քաղաքում պատրաստուած Ձմեռ պապի ճամբարում դեկտեմբերի 29-ից մեկնարկում էն միջոցառումներ, որոնց ընթացքում կբաժանուէն նուէրներ Վայոց Ձորի մարզի շուրջ 3700 երեխաների: Ձմեռ պապն անձամբ այցելելու է նաեւ Սիւնիքի մարզի շուրջ 550 հաշմանդամ երեխաներին: Նուէրները ներառում էն գրենական պիտոյքներ, գրքեր, նկարչական նիւթեր, քաղցրաւենիք, սակայն նուէրի փաթեթի պարունակութիւնը որոշուել է անհատապէս` հաշուի առնելով նամակագիր երեխայի տարիքը, սեռը եւ ի հարկէ, յայտնած ցանկութիւնը: ,ամանորը բոլորիս տօնն է, սակայն նախեւառաջ երեխաներինն է: Անցեալ տարի այս ծրագիրը միայն Վայքի երեխաներին էր ընդգրկում, սակայն տեսնելով երեխաների ոգեւորութիւնը ու ուրախութիւնը եւ ինքներս խանդավառուելով ծրագրի յաջողութեամբ` այս տարի այն ընդլայնել ենք նաեւ դէպի Ջերմուկ եւ Եղէգնաձոր: Մենք ցանկանում ենք, որ երեխաները որքան հնարաւոր է` երկար հաւատան ամանորեայ հրաշքին եւ առհասարակ, հաւատան հրաշքներին: Այս երեխաները հաւատով էն գրել իրենց նամակները, եւ մենք երջանիկ ենք աջակցել, որ նրանց ցանկութիւններն իրականութիւն դառնանէ, ասաց Orange-ի գլխաւոր տնօրէն Բրունոյ Դիւթուան այսօր Ջերմուկում կայացած միջոցառման մեկնարկի ժամանակ: Ծրագիրը կազմակերպում է ,համաչափ զարգացումէ Համայնքային Զարգացման հասարակական կազմակերպութիւնը: Ծրագրի իրականացման համար Orange-ը տրամադրել է ընդհանուր առմամբ 11,185,000 դրամ: Օրանժ Արմէնիայ ՓԲԸ
  -   Մամլո հաղորդագրություն