ՀՀ տարածքում միջպետական աւտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են


ՀՀ տարածքում միջպետական աւտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են

  • 15-02-2012 11:27:57   | Հայաստան  |  Հասարակութիւն

ՀՀ ԱԻ նախարարութիւնը տեղեկացնում է, որ փետրուարի 15-ի ժամը 11.00-ի դրութեամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակութեան աւտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատուածներում տեղ-տեղ առկայ է մերկասառոյց: Փակ են Սէլիմի լեռնանցքը, Մաքենիս-ախպրաձոր եւ Բերդ-ճամբարակ աւտոճանապարհները: Կատարւում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Փետրուարի 15-ի, ժամը 09.00-ի դրութեամբ Վրաստանի Հանրապետութեան ՆԳՆ արտակարգ իրավիճակների դէպարտամենտից ստացուած տեղեկատուութեան համաձայն` Մցխեթա-ստեփանծմինդա-լարսի աւտոճանապարհի երթեւեկութիւնը արգելուած է տրեյլերների, կիսատրեյլերների եւ 30-ից աւելի նստատեղ ունեցող աւտոմեքենաների համար: Այլ մեքենաների համար երթեւեկութիւնը թոյլ է տրւում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում, ինչպէս նաեւ 2 տանող կամրջակներ ունեցող աւտոմեքենաների համար:
  -   Հասարակութիւն