ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են


ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են

  • 15-02-2012 11:27:57   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Սելիմի լեռնանցքը, Մաքենիս-Ախպրաձոր եւ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Փետրվարի 15-ի, ժամը 09.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհի երթեւեկությունը արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար: Այլ մեքենաների համար երթեւեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում, ինչպես նաեւ 2 տանող կամրջակներ ունեցող ավտոմեքենաների համար:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play