ArmNet Awards 2010-ի մասնակից բոլոր 640 կայքերը կանցնէն երկրորդ փուլ


ArmNet Awards 2010-ի մասնակից բոլոր 640 կայքերը կանցնէն երկրորդ փուլ

  • 01-12-2010 15:47:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 30-ին ժամը 23:59:59 աւարտուեց ArmNet Awards 2010 համահայկական վեբ-մրցոյթի հանրային քուէարկութեան փուլը: Մրցոյթին մասնակցեցին 640 կայքեր Հայաստանից եւ Սփիւռքից: Քուէարկութեան փակման պահին կայքում գրանցուել է 121,421 քուէ: Յարկ է նշել, որ բազմաթիւ կայքեր հանրային քուէարկութեան ընթացքում քարոզչական եւ խրախուսական միջոցառումներ էն իրականացրել սոցիալական ցանցերում եւ իրենց կայք-էջերում` նպաստելով իրենց օգտին քուէարկողների ձայների կտրուկ բարձրացմանը: Այսօրինակ քարոզչական արշաւները շատ ուրախալի էն եւ ցոյց էն տալիս, որ մրցոյթը կարճ ժամանակում մեծ ժողովրդականութիւն է ձեռք բերել եւ կտրուկ ակտիւացրել է հայաստանեան ինտերնետ միջավայրը: Սակայն քուէարկութեան ընթացքում գրանցուել էն դէպքեր, երբ խախտուել է քուէարկութեան հիմնական կանոնը, որի համաձայն նոյն անձը (օգտագործողը) մէկ կայքի օգտին մէկից աւելի անգամ չի կարող քուէարկել: Ինտերնետի հնարքներին տիրապետող որոշ մասնակից կայքեր, կիրառելով այս կամ այն մեթոդը, կարողացել էն շրջանցել արգելքը եւ թոյլ էն տուել չարաշահումներ: Միեւնոյն ժամանակ համակարգը լիարժէք հնարաւորութիւն չի տուել քուէարկել նրանց, ովքեր աշխատում էն այնպիսի կազմակերպութիւններում, որտեղ ինտերնետի ելքն իրականացւում է մէկ IP-ով: Հաշուի առնելով վերը նշուածը եւ առաջնորդուելով մրցոյթն արդար եւ անաչառ անցկացնելու ցանկութեամբ` կազմակերպիչները որոշում էն կայացրել երկրորդ փուլում ժիւրիի դատին յանձնել ոչ միայն հանրային քուէարկութեամբ առաջին 75 տեղերը զբաղեցրած կայքերը, այլ մրցոյթին մասնակցած բոլոր կայքերը: Միաժամանակ կազմակերպիչները հայցում էն այն մասնակից կայքերի ներողամտութիւնը, որոնք ազնուօրէն էն մասնակցել մրցոյթին, ինչպէս նաեւ` բոլոր քուէարկողների, ովքեր իրենց քուէն էն տուել սիրելի կայքի օգտին: Ցանկանալով բացառել անարդար ընտրութիւնը` կազմակերպիչները վստահութիւն էն յայտնում, որ պրոֆէսիոնալ ժիւրին ճիշտ կը գնահատի իւրաքանչիւր կայքի արժանիքները եւ կը բացայայտի լաւագոյններին: Յաղթողների անունները յայտնի կը դառնան դեկտեմբերի 4-ին` պաշտօնական մրցանակաբաշխութեան արարողութիւն ժամանակ: Յիշեցնենք նաեւ, որ մրցանակաբաշխութեան օրը տեղի կ'ունենայ Հայաստանում տեղեկատուական տեխնոլոգիաների զարգացմանը նուիրուած “աութսորսինգից մինչեւ նորարարութիւն” կոնֆերանս, որին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցուել facebook սոցիալական ցանցում: ArmNet Awards ամենամեայ մրցոյթը, որն այս տարի անց է կացւում առաջին անգամ, տրւում է ինտերնետի հայկական սէգմենտի զարգացման մէջ զգալի ներդրումների համար: Մրցոյթը կազմակերպուած է SPMS ընկերութեան, Circle.am կայքի եւ Orange Armenia ընկերութիւնների կողմից, ՀՀ Էկոնոմիկայի Նախարարի բարձր հովանու ներքոյ:
  -   Մամլո հաղորդագրություն