ՀՀ Կառավարութիւնում կայացել է «Զարգացման հայկական գործակալութիւն» ՓԲ ընկերութեան խորհրդի հերթական նիստը


ՀՀ Կառավարութիւնում կայացել է «Զարգացման հայկական գործակալութիւն» ՓԲ ընկերութեան խորհրդի հերթական նիստը

  • 29-02-2012 13:28:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Տեղի է ունեցել «ՀՀ Կառավարութիւնում կայացել է«Զարգացման հայկական գործակալութիւն» ՓԲ ընկերութեան խորհրդի հերթական նիստը: Վարչապետ Տիգրան Սարգսեանի նախագահութեամբ կառավարութիւնում կայացել է «զարգացման հայկական գործակալութիւնէ փակ բաժնետիրական ընկերութեան խորհրդի հերթական նիստը: Համաձայն հաստատուած օրակարգի` «ԶՀԳ» ՓԲԸ-ի գլխաւոր տնօրէն Ռոբերտ Յարութիւնեանը ներկայացրել է գործակալութեան 2011 թ. տարեկան գործունէութեան հաշուետուութիւնը: Մասնաւորապէս, անդրադարձ է արուել հաշուետու տարում ներդրումների ներգրաւման, արտահանման խթանման ուղղութեամբ իրականացուած եւ ընթացիկ ծրագրերին, ինչպէս նաեւ կ'առուցուածքային բարեփոխումների շրջանակում ԶՀԳ-ում կատարուած փոփոխութիւններին: Նա տեղեկացրել է, որ 2011 թ. օտարերկրեայ ուղղակի ներդրումների ծաւալը կազմել է շուրջ 6 մլրդ ՀՀ դրամ (շինարարութիւն, վերականգնուող էներգետիկայ եւ արտադրութիւն), արտահանման խթանումը` շուրջ 3.9 մլրդ դրամ (սննդարդիւնաբերութիւն, բնական քարերի վերամշակում եւ այլն), կազմակերպուել են գործարար համաժողովներ եւ ցուցահանդէսներ, իրականացուել են տեղեկատուական օժանդակութեան աշխատանքներ: Ներկայացուած հաշուետուութիւնը հաստատուել է խորհրդի կողմից: Ըստ ՀՀ Կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան մամլոյ հաղորդագրութեան, նիստում քննարկուել են արտահանմանն ուղղուած արդիւնաբերական քաղաքականութեան ռազմավարութեան իրականացման մեխանիզմին առնչուող հարցեր: Ամփոփելով հնչած առաջարկութիւնները` վարչապետ Սարգսեանը յանձնարարել է ԶՀԳ ՓԲԸ-ի գլխաւոր տնօրէնին մշակել եւ յաջորդ նիստին ներկայացնել ռազմավարութեան իրականացման 2012 թ. միջոցառումների ծրագիր: Մէկ այլ հարցով հաւանութեան են արժանացել գործակալութեան 2012 թ. միջոցառումների ծրագիրը եւ 2012 թ. ֆինանսական ծախսերի նախահաշիւը:
  -   Մամլո հաղորդագրություն