Վարչութեան նախագահի Վարդան Յարութիւնեանի աշխատանքային այցը Հրազդանի Ջէկ-ի 5-րդ էներգաբլոկ


Վարչութեան նախագահի Վարդան Յարութիւնեանի աշխատանքային այցը Հրազդանի Ջէկ-ի 5-րդ էներգաբլոկ

  • 29-02-2012 17:13:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրուարի 29-ին «Հայռուսգազարդ» ՓԲԸ ազարդ է ՓԲԸ Վարչութեան նախագահ-գլխաւոր տնօրէն Վարդան Յարութիւնեանն աշխատանքային այց է կատարել Հրազդանի Ջէկ-ի 5-րդ էներգաբլոկ: Ներկայումս կայանը գտնւում է փորձարարական–արդիւնաբերական շահագործման փուլում եւ շարունակում է ՀՀ էներգահամակարգի բեռի կրման գործընթացը` համաձայն հհ էներգահամակարգի օպերատորի կողմից սահմանուող ռեժիմների: Վ. Յարութիւնեանը եղել է կաթսատուրբինային, քիմիական, էլեկտրատեխնիկական, ջերմային չափումների եւ աւտոմատիկայի արտադրամասերում, կայանի կառավարման աւտոմատացուած կենտրոնում, ծանօթացել է աշխատանքների ընթացքին, զրուցել աշխատակիցների հետ: Նա շնորհակալութիւն է յայտնել Հրազդան 5-ի անձնակազմից, որը կարճ ժամանակահատուածում եւ մասնագիտական բարձր կարողութիւններ ցուցաբերելով կարողացել է աւարտին հասցնել էներգաբլոկի արդիականացման ծրագիրը: «Դժուար է բառերով արտայայտել, թէ ինչ աշխատանք է իրականացուել եւ ինչ մեծ նշանակութիւն ունի էներգաբլոկի շահագործումը մեր էներգահամակարգում: Շնորհակալութիւմ եմ յայտնում իւրաքանչիւր աշխատակցից եւ հպարտ եմ, որ ձեր ջանքերով կեանքի կոչուեց այս նախագիծը: Պէտք է նաեւ մտածենք մեր մասնագէտների կողմից ստեղծուած եւ «հրազդան 5ե-ում կիրառուած տեխնոլոգիաները պատենտաւորելու, մեր աշխատանքի ընթացքում կուտակուած փորձն այլ երկրներում կիրառելու ուղղութեամբ: Բացի այդ, անհրաժեշտ է մեր մասնագէտների փորձը փոխանցել երիտասարդներին եւ էներգետիկների նոր սերունդ վերապատրաստել», - նշել է «Հայռուսգազարդ» ՓԲԸ Վարչութեան նախագահ-գլխաւոր տնօրէն Վարդան Յարութիւնեանը: 2011 թուականի դեկտեմբերի վերջին «հրազդան-5ե-ում իրականացուեց կայանի էներգաբլոկի համալիր փորձարկում, որի ընթացքում բոլոր սարքաւորումները 72 ժ անընդհատ աշխատել են բեռնուածութեան տակ: Հրազդանի Ջէկ-ի 5-րդ էներգաբլոկը հանրապետութեան էներգահամակարգին է միացուել 2012թ. յունուարի 18-ին: Մասնագէտների գնահատմամբ, «հրազդան-5ե-ի վերակառուցման համար օգտագործուած նորագոյն, տեխնոլոգիապէս բարդ սարքաւորումները, ներդրուած ժամանակակից տեխնոլոգիաները, աննախադէպ տեխնիկական լուծումները կառոյցը դարձնում են եզակի ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաեւ աշխարհում: «հրազդան-5ե-ում տեղադրուած է Հայաստանի էներգահամակարգում մենախոշոր տրանսֆորմատորը, շոգետուրբինի գենարատորը եւ կառուցուած է Անդրկովկասում ամենախոշոր երկաթբետոնէ փողը, մոնտաժուած է «գլխամասայինէ տեսակի ցածրներուժային շոգեգենարատոր եւ եզակի «չորէ հովացման աշտարակ: Ներդրուած է ջերմային գործընթացների կառավարման նոր սերնդի աւտոմատացուած համակարգ: Էներգաբլոկի շինարարութիւնն ու արդիականացումն իրականացուել է ռեկորդային ժամկէտներում` 6 տարում: Էներգաբլոկի հզօրութիւնը հասցնելով 480 Մվտ-ի եւ շահագործելով այն, «հայռուսգազարդէ Փբը-ն ծրագրում է մասնաբաժին ապահովել էլեկտրաէներգիայի արտադրութեան շուկայում:
  -   Մամլո հաղորդագրություն