Կոնգրէսական Սիցիլինը վերահաստատեց իր աջակցութիւնը Թուրքիայում քրիստոնէական եկեղեցիների պահպանմանը


Կոնգրէսական Սիցիլինը վերահաստատեց իր աջակցութիւնը Թուրքիայում քրիստոնէական եկեղեցիների պահպանմանը

  • 02-03-2012 13:49:25   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
Վաշինգտօն – 2013 ֆինանսական տարուայ վարչակազմի բիւջետային նախագծի վերաբերեալ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի յանձնաժողովի լսումների ժամանակ կոնգրէսական Դեյուիդ Սիցիլինը բարձրացրեց ամերիկահայ համայնքին յուզող հարցեր. հաղորդեց Ամերիկայի Հայկական Համագումարը: Rep. David Cicilline (D-RI) Յանձնաժողովի առջեւ հանդէս եկող Պէտքարտուղար Քլինտոնին ուղղուած մի շարք հարցերում կոնգրէսական Սիցիլինը մէջբերեց անցած տարի ընդունուած օրինագիծը Թուրքիայում քրիստոնէական եկեղեցիների պահպանման, ինչպէս նաեւ կրօնական խտրականութեանը վերջ դնելու վերաբերեալ: Քանի որ բանաւոր հանդէս գալու իրեն յատկացուած ժամանակը սպառւում էր, Սիցիլինը յայտնեց, որ թեմային առընչուող հարցերը գրաւոր է ուղելու պէտքարտուղարին: Անցած տարի կոնգրէսական Սիցիլինը ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի յանձնաժողովի մեծամասնութեան ներկայացուցիչ Հովարդ Բերմանի հետ միասին յատուկ շտկում ներկայացրեց Պէտքարտուղարութեան վերալիազորման օրինագծին, որը կոչ էր անում Թուրքիային վերադարձնել բռնագրաւուած եկեղեցական գոյքը եւ պաշտպանել իր քրիստոնէական ժառանգութիւնը: Շտկումն արտացոլում էր 306-րդ բանաձեւը, որը նախաձեռնել էր կոնգրէսական Էդ Ռոյսը եւ որը ճնշող մեծամասնութիւն կազմող ձայներով հաստատուեց յանձնաժողովի կողմից (43 կողմ,1 դէմ): Այդ շտկումը յետագայում դարձաւ 306-րդ բանաձեւի տեքստը եւ միաձայնօրէն ընդունուեց Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում: Այս շաբաթ կոնգրէսական Սիցիլինը նաեւ յիշատակեց Ադրբեջանում բնակուող անմեղ հայ ժողովրդի նկատմամբ իրագործուած Սումգաիթեան ջարդերի 24-րդ տարելիցը: Ներկայացուցիչ Սիցիլինն ասաց իր գործընկերներին, որ հարկաւոր է յիշել «Այս անիմաստ դաժանութիւնների զոհերինէ եւ երբեք չմոռանալ «մեր` մարդկութեան ներկայացուցիչների պատասխանատուութեան մասին եւ դիմագրաւել չարաշահումներին, խտրականութիւններին` որտեղ էլ դրանք տեղի չունենան»:
  -   Մամլո հաղորդագրություն