Կոնգրեսական Սիցիլինը վերահաստատեց իր աջակցությունը Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների պահպանմանը


Կոնգրեսական Սիցիլինը վերահաստատեց իր աջակցությունը Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների պահպանմանը

  • 02-03-2012 13:49:25   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
Վաշինգտոն – 2013 ֆինանսական տարվա վարչակազմի բյուջետային նախագծի վերաբերյալ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի լսումների ժամանակ կոնգրեսական Դեյվիդ Սիցիլինը բարձրացրեց ամերիկահայ համայնքին հուզող հարցեր. հաղորդեց Ամերիկայի Հայկական Համագումարը: Rep. David Cicilline (D-RI) Հանձնաժողովի առջեւ հանդես եկող Պետքարտուղար Քլինտոնին ուղղված մի շարք հարցերում կոնգրեսական Սիցիլինը մեջբերեց անցած տարի ընդունված օրինագիծը Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների պահպանման, ինչպես նաեւ կրոնական խտրականությանը վերջ դնելու վերաբերյալ: Քանի որ բանավոր հանդես գալու իրեն հատկացված ժամանակը սպառվում էր, Սիցիլինը հայտնեց, որ թեմային առընչվող հարցերը գրավոր է ուղելու պետքարտուղարին: Անցած տարի կոնգրեսական Սիցիլինը ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի մեծամասնության ներկայացուցիչ Հովարդ Բերմանի հետ միասին հատուկ շտկում ներկայացրեց Պետքարտուղարության վերալիազորման օրինագծին, որը կոչ էր անում Թուրքիային վերադարձնել բռնագրավված եկեղեցական գույքը եւ պաշտպանել իր քրիստոնեական ժառանգությունը: Շտկումն արտացոլում էր 306-րդ բանաձեւը, որը նախաձեռնել էր կոնգրեսական Էդ Ռոյսը եւ որը ճնշող մեծամասնություն կազմող ձայներով հաստատվեց հանձնաժողովի կողմից (43 կողմ,1 դեմ): Այդ շտկումը հետագայում դարձավ 306-րդ բանաձեւի տեքստը եւ միաձայնորեն ընդունվեց Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում: Այս շաբաթ կոնգրեսական Սիցիլինը նաեւ հիշատակեց Ադրբեջանում բնակվող անմեղ հայ ժողովրդի նկատմամբ իրագործված Սումգաիթյան ջարդերի 24-րդ տարելիցը: Ներկայացուցիչ Սիցիլինն ասաց իր գործընկերներին, որ հարկավոր է հիշել «այս անիմաստ դաժանությունների զոհերին» եւ երբեք չմոռանալ «մեր` մարդկության ներկայացուցիչների պատասխանատվության մասին եւ դիմագրավել չարաշահումներին, խտրականություններին` որտեղ էլ դրանք տեղի չունենան»: 1
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play