Պուտին. Ռուսաստանը կ'անի ամէն ինչ, որպէսզի Իրանում պատերազմ չլինի


Պուտին. Ռուսաստանը կ'անի ամէն ինչ, որպէսզի Իրանում պատերազմ չլինի

  • 02-03-2012 14:17:01   |   |  Քաղաքական

Ռուսաստանը կ'անի ամէն ինչ` Իրանում պատերազմ թոյլ չտալու համար: Այդ մասին Ռուսաստանի վարչապետ եւ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը յայտարարել է արեւմտեան թերթերի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ: «նովոստիէ գործակալութեան փոխանցմամբ, Պուտինը, մասնաւորապէս ասել է. "Ռուսաստանը կ'անէի ամէն ինչ, որպէսզի ո՛չ բուն Իրանում, ո՛չ Իրանի շուրջ ռազմական հակամարտութիւն տեղի չունենայ: "Դա մեզ համար կ'ունենար շատ բացասական, ուղղակի հետեւանքներէ: Ռազմական գործողութիւնները, ըստ Ռուսաստանի վարչապետի, կը յանգեցնեն նաեւ փախստականների` դէպի հարեւան երկրներ եւ առաջին հերթին` Ադրբեջան հոսքով: «Իրանը, այնուամենայնիւ, Կասպիցի մեր հարեւանն է, այնտեղ ցանկացած ցնցում, վստահաբար, կ'անդրադառնար աշխարհի այդ տարածաշրջանի վրայ: Կարծում եմ, ոչ ոք շահագրգռուած չէ իրավիճակի` վերահսկողութիւնից դուրս գալով», - յայտարարել է Պուտինը: Պուտինի համոզմամբ, Իրանին պէտք է խաղաղ ատոմը զարգացնելու հնարաւորութիւն ընձեռուի, սակայն` Մակ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան վերահսկողութիւն ներքոյ: Ինչ վերաբերում է իրանական ղեկավարութեան հակաիսրայէլական արտայայտութիւններին, ապա, ըստ պուտինի, Ռուսաստանում միշտ էլ բացասաբար են վերաբերում դրան եւ այդ մասին հասկացնում են պաշտօնական Թեհրանին:
  -   Քաղաքական