Երեւանում կ'անցկացուի էլեկտրօնային բովանդակութեան համահայկական 5-րդ մրցոյթը` նուիրուած հայոց տպագրութեան 500-ամեակին


Երեւանում կ'անցկացուի էլեկտրօնային բովանդակութեան համահայկական 5-րդ մրցոյթը` նուիրուած հայոց տպագրութեան 500-ամեակին

  • 25-11-2010 17:08:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Վիւասել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 25-ը Երեւանում կ'անցկացուի հայոց տպագրութեան 500-ամեակին նուիրուած էլեկտրօնային բովանդակութեան համահայկական 5-րդ մրցոյթը: Մրցոյթի նպատակն է բացայայտել հայկական էլեկտրօնային բովանդակութեան ոլորտի 2009-2010 թուականների նուաճումները: Միջոցառումը կարող է միջազգային ասպարէզում ներկայանալու հրաշալի հարթակ լինել ոլորտի արտադրողների համար: 2010-ի մրցոյթն արդէն թուով հինգերորդն է: Էլեկտրօնային բովանդակութեան համահայկական անդրանիկ մրցոյթը կազմակերպուել է մաշտոցեան գրերի գիւտի 1600 ամեակի առիթով, 2003թ. եւ կրել «Մաշտոց 1600» խորագիրը: Նախորդ չորս մրցոյթին ներկայացուել է աւելի քան 800 մուլտիմեդիայ աշխատանք: Յաղթողները հնարաւորութիւն էն ստացել ներկայանալու Ժնեւում (2003 թ), Թունիսում, (2005 թ.), եւ Դելիում (2007թ) կայացած Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխութիւններին (WSA-WORLD SUMMIT AWARD), որտեղից Հայաստանի մասնակիցները տուն էն վերադարձել միջազգային երեք մրցանակով: «Հայաստանի առաջատար բջջային օպերատորի համար առաջնահերթութիւն է մեր երկրի տնտեսութեան զարգացմանն ուղղուած ծրագրերին աջակցելը: Զարգացած երկրների փորձը ցոյց է տալիս, որ որակեալ էլեկտրօնային բովանդակութիւն ստեղծելը կարող է մրցակցային առաւելութիւն հանդիսանալ: Համաշխարհային զարգացումներին համընթաց քայլելու համար, անհրաժեշտ է խրախուսել էլեկտրօնային բովանդակութեան ստեղծումը եւ մեր յաջողութիւնները ներկայացնել աշխարհին: Այս կերպ Հայաստանը կարող է ճանաչուել որպէս բարձր տեխնոլոգիաներ ունեցող երկիր, որն ի վիճակի է համաքայլ գնալ միջազգային միտումներին»,- վստահ է Վիւասել-ՄՏՍ-ի գլխաւոր տնօրէնը: Ինչպէս նախորդ տարիներին, այս տարի եւս մրցոյթում նախատեսուած է Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխութեան (ՀԳՄ/WSA) կանոնակարգով սահմանուած ութ անուանակարգ` էլ.ուսուցում, էլ.առողջապահութիւն, էլ.գիտութիւն, էլ.մշակոյթ, էլ.ժամանց, էլ.բիզնէս, էլ.կառավարում եւ էլ.ներգրաւում: Մրցոյթում յաղթող կճանաչուէն ոչ միայն բացարձակ ցուցանիշով ամենաբարձր միաւորներ հաւաքած լաւագոյն տասնվեց աշխատանքները, այլեւ իւրաքանչիւր անուանակարգում լաւագոյնը ճանաչուած երկու աշխատանք: Լաւագոյն 16-ը կ'արժանանան դրամական պարգեւի, իսկ մրցոյթի անուանակարգային յաղթողները կը ստանան համաշխարհային ամենահեղինակաւոր մրցոյթին մասնակցելու ուղեգրեր: Ինչպէս եւ անցեալ մրցոյթներում, այս տարի նոյնպէս յաղթողները կ'արժանանան խոշոր դրամական պարգեւների: Էլեկտրօնային բովանդակութեան համահայկական մրցոյթի մրցանակային ֆոնդը հաստատուած է մրցոյթի հովանաւորների կողմից եւ կազմում է մօտաւորապէս 10 հազար ԱՄՆ դոլարին համարժէք դրամ: Դրամական մրցանակ է սահմանուած (300,000-ական դրամ) նաեւ ամենաբարձր գնահատուած 8 աշխատանքի համար: Յաջորդ ութ տեղերը գրաւած աշխատանքներից իւրաքանչիւրի համար սահմանուած դրամական մրցանակը կազմում է 150,000-ական դրամ: Նման մրցոյթի կազմակերպումն ու դրա շարունակականութեան ապահովումը կարեւոր է համարւում ՏՏ ոլոտում մեր երկրի առկայ ներուժը գնահատելու առումով: Մրցոյթի կազմակերպիչներն էն Հայաստանի Տեղեկատուական տեխնոլոգիաների հիմնադրամը եւ Էլ.բովանդակութեան ասոցիացիան (ԷԼԲԱ): Հովանաւորներն էն` ՀՀ կառավարութիւնը, Հայաստան համահայկական հիմնադրամը եւ «Այքան քոմունիքեյշնս» ընկերութիւնը: Միջոցառման գլխաւոր հովանաւորն է Վիւասել-մտս-ը: Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող էն գրանցուել մրցոյթի պաշտօնական վեբկայքում` www.econtentaward.am: Գրանցման վերջնաժամկէտն է դեկտեմբերի 15-ը: Մրցոյթի արդիւնքները կամփոփուէն դեկտեմբերի 25-ին:
  -   Մամլո հաղորդագրություն